ԱԼԻևԸ ՀՀ-Ի ԴԵՄ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԱԳՐԵՍԻԱՆ ԼԵԳԻՏԻՄԱՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՈՒՄ. ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ
Ալիևին լկտիացրել են, Ալիևն էլ լկտիացել է և աննախադեպ պահանջներով ու որակումներով է հանդես գալիս: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Ալիևյան հոխորտանքն ինձ բնավ չի զարմացնում: Ամեն ինչ շատ օրինաչափ է: Ալիևին լկտիացրել են, Ալիևն էլ լկտիացել է և աննախադեպ պահանջներով ու որակումներով է հանդես գալիս: Պարզ է, թե լկտիացնողն էլ ով է՝ ՀՀ իշխանության գլխին գտնվող այդ պարագլուխը:
Ալիևը ներքաղաքական խնդիր չի լուծում: Ինքն այսկերպ մոտալուտ ագրեսիան լեգիտիմացնելու խնդիրն է լուծում, ըստ ամենայնի, մոտալուտ ու արդեն անխուսափելի ագրեսիան: Նման որակումները պատահական չեն արվում, նման հանդգնությունն էլ պատահական չէ: Սա ՀՀ դեմ ագրեսիայի, ՀՀ տարածքները զավթելու մտադրության լեգիտիմացման ինֆորմացիոն փուլն է»,- ահազանգել է ռազմական փորձագետը:
Նրա խոսքով՝ պետք չէ ՀՀ այսօրվա իշխանությունից ակնկալել, որ կկարողանան չեզոքացնել այդ մոտալուտ ագրեսիան:
«Ակնկալել` օրվա իշխանության գոյությամբ մենք այս նոր արհավիրքը, որ մեր գլխին կախված է, կարողանալու ենք չեզոքացնել, առնվազն միամտություն է: ՀՀ իշխանությունները տեղեկատվական ֆոն են ստեղծում՝ ցրելու համար մարդկանց մոտ առկա բնական տագնապները, շեղելու համար բուն թեմայից: Ինչո՞ւ, որպեսզի ագրեսիայի պահին ՀՀ հասարակությունը հանկարծակի գա, ունակ չլինի բռունցքվելու:
Ոչ թե Ալիևի պահանջներն են աննախադեպ, այլ Նիկոլ Փաշինյանի՝ որպես երկրի ղեկավար լինելն է աննախադեպ: Օրինակ, աննախադեպ չե՞ն արդյոք Ադրբեջանին բանավոր համաձայնությամբ երկրի տարածքի ինչ-որ հատված հանձնելը՝ 2020-ի դեկտեմբերին: Խոսքը Գորիս-Կապան ճանապարհի 21-րդ կիլոմետրի մասին է: Կա՞ արդյոք նախադեպ, որ երկրի ղեկավարը բանավոր պայմանավորվածությամբ թշնամուն է հանձնում իր երկրի տարածքի ինչ-որ հատված՝ ընդ որում ոչ թե ընդունում է այդ տարածքի վիճելի լինելը, այլ ուղղակի հանձնում է: Ալիևը չէր կարող ստանալ այն, ինչ ստացել է, եթե Հայաստանում լիներ իշխանություն, որն ունակ է երկիրը պատրաստելու պաշտպանության»,- եզրափակել է Դավիթ Ջամալյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել:
«Եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ դա հարկավոր չէ։ Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի»,- ասել էր նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.