236 մլն եվրոյի նոր ֆինանսական պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ. կկառուցվի Սիսիան-Քաջարան հատվածը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
Այս ֆինանսական պայմանագիրը 236 մլն եվրո գումարի չափով է:
Նախատեսված միջոցներն ուղղվելու են ՀՀ Սյունիքի մարզում Սիսիանի և Քաջարանի միջև նոր 60 կմ երկարությամբ մեկ երթևեկելի մասի ճանապարհային հանգույցի կառուցման ընդհանուր ծրագրի մի մասի ֆինանսավորմանը։ Ծրագիրը կիրականացվի երեք ենթահատվածներով՝
Հյուսիսային ենթահատված (Հյուսիսային ճանապարհահատված Սիսիանից մինչև Շենաթաղ)՝ 27.1 կմ երկարությամբ,
Բարգուշատի թունել՝ 8.6 կմ երկարությամբ,
Հարավային ենթահատված` 24.25 կմ երկարությամբ:
Ծրագրի շրջանակներում կկառուցվեն ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում` ամրացված կողնակներ), 3 երթևեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհ, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ, որոնցից ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ 8.6 կմ երկարությամբ (Ծրագրի թունելի հատվածը կֆինանսավորվի առանձին)։
Պայմանագրով նախատեսված միջոցներով կֆինանսավորվի Ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային և Հարավային ենթահատվածների կառուցումը։ Ծրագիրը կհամաֆինանսավորվի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Ասիական զարգացման բանկի կողմից, յուրաքանչյուրի կողմից՝ 236 մլն եվրոյի չափով:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2033թ. դեկտեմբերը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.