Դու Դիոգենե՞սն ես, շատ լավ, բայց վազն արի մեզնից. Փաշինյանը` թոշակների և աղքատության մասին
Աղքատությունը հնարավոր է հաղթահարել նպաստների համակարգի կտրուկ կրճատմամբ և աշխատելով։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վեր կաց, աշխատի։ Եթե չես աշխատում, ապա աղքատությունը քո ընտրությունն է։ Իմիջիայլոց, աշխարհում կան մարդիկ, ընդ որում` հանճարներ են եղել, որոնք աղքատության մեջ են։ Դու Դիոգենե՞սն ես, շատ լավ, պատմությունը քեզ կգնահատի, բայց վազն արի մեզնից, ինչ ես ուզում»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` 2018 թվականին տեղեկանք է ստացել, որ «Մերսեդես բրաբուսով» մարդը նպաստ է ստացել, կամ մարդն ամսական 700 հազար դրամ վարկ է փակում, սակայն «Փարոսից» սոցիալական նպաստ է ստանում։
Նա անդրադարձավ նաև կենսաթոշակների թեմային։
«Ամեն ամիս, ամեն տարի, ամեն օր ՀՀ–ում թոշակներն ավելանում են։ Մեզ քննադատում են, որ մենք թոշակառուներին շահագործում ենք, երբ նրանց թոշակները բարձրացնում ենք, սակայն թոշակների ստացման անկանխնիկ եղանակի տեղադրման արդյունքում ստվերն ենք կրճատում։ Եթե մենք մեր տատիկին կամ մայրիկին խնդրենք, որ ինչ–որ մի գործողություն կատարի, մի հատ ջանք գործադրի, դա նշանակում է, որ մենք նրանց վատ վիճակի մե՞ջ ենք դնում, շահագործո՞ւմ ենք»,– ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց` երբ ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունն ընդունում էին, այնտեղ «ակտիվ ծերացման» տող կա։
«Եթե մենք մեր գործողություններով քաջալերում ենք, որ, օրինակ, տատիկը կամ պապիկը մի 10 մետր ավել քայլի, դա էլ է ակտիվություն»,– ընդգծեց նա։
Վարչապետը նշեց, որ 2018 թվականից այս կողմ 4 անգամ թոշակ են բարձրացրել, ընդ որում` միայն 2022 թվականին` երկու անգամ։
«Թոշակը հիմա դարձել է 36 հազար դրամ։ Այսինքն` 2018 թվականից կրկնակի բարձրացում է եղել։ Ճիշտ է` գնաճ կա, սակայն դա մի ուրիշ ֆունդամենտալ խնդիր է ու կապված է մեր տնտեսության առանձնահատկությունների հետ»,– ասաց Փաշինյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-16 17:38
Бывший госминистр Арцаха Рубен Варданян поделился из бакинской тюрьмы личной историей, которая, по его словам, стала одним из ключевых уроков в его жизни и сыграла «огромную роль» в формировании его как личности. Аудиообращение Варданяна было передано через его семью во время телефонного звонка.
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.