Տրանսպորտի ուղեվարձը ՀՀ մարզերո՞ւմ էլ կթանկանա․ ՏԿԵ նախարարի պատասխանը
Հանրային տրանսպորտի վարձավճարը մարզերում կարող է բարձրանալ, բայց կարող է նաև անփոփոխ մնալ կամ իջնել։ 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Հանրապետության բազմաթիվ մարզերում դեռևս տրանսպորտային միջոցներ ունենք, որոնք բավարար վիճակում չեն։ Հիմա մրցութային գործընթացներ են, որոշ մարզերում էլ դեռ նոր են հայտարարվում այդ մրցույթները։ Հնարավոր է` որոշ հատվածներում գների բարձրացում լինի, բայց ենթադրվում է, որ որոշ հատվածներում էլ գնիջեցում կարվի։ Մրցութային գործընթացները դեռևս ամբողջությամբ ավարտված չեն, ու կդժվարանամ ենթադրություններ անել, թե որտեղ ուղեվարձը կթանկանա, որտեղ կնվազի կամ որտեղ նույնը կմնա»,- նշեց Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին էական միջոցներ են ուղղվել հանրապետությունում ուղևորափոխադրումների որակի բարձրացման համար։ Նախարարը հույս հայտնեց, որ 2025 թվականի ընթացքում ամբողջ Հայաստանում կլինի պատշաճ ուղևորափոխադրում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).
-
2025-03-15 06:51
Новый лидер Сирии Ахмад аш-Шараа подписал проект Конституции, передает SANA.
-
2025-03-15 06:48
Глава "Центра права и справедливости "Татоян", бывший омбудсмен Армении Арман Татоян сомневается, что Азербайджан откажется от исков против Армении в международных судах.