Ամենակործանարար հրդեհները Լոս Անջելեսում․ ի՞նչ է կատարվում Կալիֆոռնիա նահանգում
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում արդեն մի քանի օր է` անտառային հրդեհներ են մոլեգնում, որոնք հասել են նաև Լոս Անջելես, Մալիբու, Փասադենա և այլն։
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհները մեկ օրում ոչնչացրել են մոտ 22 քառակուսի մղոն (57 քառակուսի կիլոմետր) տարածք, ծուխն ու մոխիրը հասել են արևելքում ու հարավում գտնվող բնակավայրեր, Հոլիվուդի բլուրներ։ Տարբեր գնահատականներով՝ շուրջ 130 հազար մարդ ենթակա է տարհանման։
Պաշտոնական տվյալներով` հրդեհների հետևանքով 5 մարդ է մահացել։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան հայտարարել է, որ հրդեհները դեռ չեն մեկուսացվել, զոհերի թիվն էլ կարող է աճել: Իրավիճակը սրվում է ուժեղ քամու և չոր եղանակի պատճառով։
Լոս Անջելեսի կենտրոնից դեպի արևմուտք հրդեհը հողին է հավասարեցրել Փսիֆիք Փալիսեյդս շրջանի թաղամասերը՝ ավերելով ավելի քան 1000 շինություն, այդ թվում՝ հոլիվուդյան աստղեր Էնթոնի Հոփքինսի, Թոմ Հենքսի, Մարկ Հեմիլի, Ադամ Բրոուդիի, Սփենսեր Փրատի, Ջեյմս Վուդսի, Փերիս Հիլթոնի և Լեոնարդո Դի Կապրիոյի տները։
Փասադենայի տուժած շրջաններից մեկում հրդեհի և սաստիկ քամիների հետևանքով մինչև 500 շինություն է վնասվել կամ այրվել: Այրվել է նաև 1980 թվականին հիմնադրված «Սահակ-Մեսրոպ» հայկական վարժարանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).
-
2025-03-15 06:51
Новый лидер Сирии Ахмад аш-Шараа подписал проект Конституции, передает SANA.
-
2025-03-15 06:48
Глава "Центра права и справедливости "Татоян", бывший омбудсмен Армении Арман Татоян сомневается, что Азербайджан откажется от исков против Армении в международных судах.