Ռազմական սպառնալիք է ՌԴ–ի համար. Կարտապոլովը՝ Գրենլանդիայի հնարավոր բռնակցման մասին
Գրենլանդիայի հնարավոր միացումը ԱՄՆ-ին ռազմական սպառնալիք է ՌԴ-ի համար, քանի որ հիպոթետիկ միջմայրցամաքային բախման դեպքում այն կարող է պլացդարմ դառնալ ԱՄՆ-ի համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը:
«Իհարկե, սպառնալիք է։ Քանի որ Գրենլանդիան շատ մեծ տեղ է զբաղեցնում Արկտիկայում՝ ուղիղ ելք ստեղծելով դեպի այնտեղ, այդ պատճառով դա մեզ համար լավագույն տարբերակը չէ: Աշխարհում անհնարին ոչինչ չկա, և միջմայրցամաքային ապագա հիպոթետիկ բախման դեպքում դա լավ պլացդարմ է Ամերիկայի համար», - ասել է Կարտապոլովը։
ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հունվարի 7-ին հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է Միացյալ Նահանգների մաս դառնա, և ընդգծել է դրա ռազմավարական կարևորությունն ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից: Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեն իր հերթին հայտարարել է, որ կղզին չի վաճառվում և երբեք չի վաճառվի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".