Последние новости

ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱՍՏԱՆԸ ԿՍԿՍՎԻ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 35-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՕՐԵՐԻՆ

Հակահայկական հայտարարությունների այն հեղեղը, որ շաբաթվա սկզբին միաձայն հնչեցրին Ալիևը, իսկ նրանից հետո՝ Փաշինյանն ու Միրզոյանը, մեկնաբանելը չափազանց բարդ է, ասենք՝ կարիք էլ չկա։ Ամեն ինչ արդեն այն աստիճան ակնհայտ է, որ վաղուց պահանջում է փաստի պարզ արձանագրում և իրավիճակից ելքի ուղիների որոնում. Հայաստանը կառավարում է թշնամական շահերը սպասարկող ռեժիմը։ Փաշինյանը, Միրզոյանն ու նրանց նմանները արդեն չեն էլ թաքցնում դա. բավական է հիշել, թե ինչ ցինիզմով ու անթաքույց հակակրանքով թուրքական նախկին (?) գործակալ Արաբատն արտահայտվեց արցախցիների հայրենիք վերադարձի հեռանկարների մասին։

Չենք խոսում արդեն ստի այն տոննաների մասին, որոնցով ուղեկցում են օկուպացիոն ռեժիմի պարագլուխների ելույթները, և այն մասին, որ նրանց յուրաքանչյուր հրապարակային հայտարարություն անթաքույց փորձ է ուրիշների վրա բարդելու սեփական վիթխարի մեղքն ու պատասխանատվությունը երկրի համար կործանարար գործընթացների հարցում։ Արաբատն այդ համատեքստում, պետք է խոստովանել, վարպետության դասեր տվեց՝ ապացուցելով, որ թեև դիվանագիտության մեջ ինքը մնում է կատարյալ անգրագետ, բայց երեսպաշտության, ստախոսության և մանիպուլյացիայի արվեստում սկսում է հասնել իր շեֆին։ Ուստիև, ինչպես ՔՊ-ի մնացյալ ողջ վերնախավը, նրա հետ կիսում է պատասխանատվությունը թե՛ Արցախի հանձնման, թե՛ Հայաստանի փլուզման ու ոչնչացման համար։

Այդ թվում՝ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար ամոթալի այն իրադարձության, որը Բաքվում ֆաշիստական պետությանը բնորոշ սրբապղծությամբ նշանակել են հունվարի 17-ին։ Այն օրը, երբ լրանում է 1988-1990թթ. Ադրբեջանում հայերի ցեղասպանության գագաթնակետի 35-րդ տարելիցը: Հենց այդ օրերին՝ 1990թ. հունվարի 13-20-ին Բաքվում անասելի դաժանությամբ հալածում ու սպանում էին մարդկանց՝ ըստ ազգային հատկանիշի, ստիպելով քաղաքում դեռևս մնացած տասնյակ հազարավոր հայերին փախչել՝ փրկվելով հաշվեհարդարից:

 Դատական խեղկատակության օրը հայտարարվեց հունվարի 6-ին, հաջորդ օրը Ալիևը հանդես եկավ հարցազրույցով՝ սպառնալիքների հեղեղ ժայթքելով Հայաստանի հասցեին և անվանելով «ֆաշիստական պետություն»: Մեկ օր անց հաջորդեցին Փաշինյանի հարցազրույցն ու Միրզոյանի ասուլիսը, որոնք, սակայն, մի բառ անգամ չասացին Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և պատանդների մասին։

Խոսքը նույնիսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների մասին չէ, որոնց ազատ արձակման հարցում ՔՊ ռեժիմն արդեն չի էլ թաքցնում իր հանցավոր անգործությունը։ Ավելին, անձամբ Փաշինյանի հայտնի արտահայտությունները կասկած չեն թողնում, որ նա այդ հարցում էլ ամեն կերպ աջակցում է Բաքվի իր հանցակցին։

Արցախի և հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հետ կապված ամենի հանդեպ ատելությունն այդ սուբյեկտներին հասցրել է այն աստիճանի, որ նրանք այլևս չեն խոսում մեր նույնիսկ այն հայրենակիցների ազատ արձակման մասին, որոնք գերեվարվել են 2020 թվականին, ավելի քան 4 տարի շարունակ անցնում են Բաքվի բանտերի դժոխքով, իսկ նրանցից շատերին «դատարանն» արդեն դատապարտել է տարբեր ժամկետների ազատազրկման։

Այն փաստը, որ Բաքվում «դատավարության» սկիզբը նշանակված է հենց հունվարի 17-ին, անկասկած, պատահական չէ. վերջին ավելի քան 4 տարիների իրադարձություններում նման ծիսական «զուգադիպությունները» շատ են եղել։ Եվ նորմալ մարդկանց համար անչափ դժվար է պատկերացնել այն «թամաշայի» ողջ սարսափն ու մղձավանջը, որ խնամքով պատրաստում են Ադրբեջանի ֆաշիստական իշխանությունները՝ հայ ժողովրդի վրա ամեն առումով առավելագույն ազդեցություն գործելու նպատակով. և՛ հոգեբանական, և՛ քաղաքական, և՛ մտավոր։

Որևէ կասկածից վեր է, որ այդ «դատավարությունները» դառնալու են հայերի ցեղասպանության շարունակությունը, որի ամենահրեշավոր գործողություններից մեկը տեղի ունեցավ 1990-ի հունվարյան օրերին։ Ողջամիտ մարդու համար անհնար է պատկերացնել անգամ այն դիվական մտահղացման ողջ ցինիզմը, որին ընդունակ է միայն թերմարդկանց այլասերված ուղեղը. այն օրերին, երբ 35 տարի առաջ կոտորում, ողջակիզում, կախում, ծեծելով սպանում, բռնաբարում, ծանակում ու վտարում էին հայերին, նույն քաղաքում մեղադրյալի աթոռին են նստեցնելու իրենց Հայրենիքի նվիրյալ մարդկանց, որոնք գիտակից ողջ կյանքը նվիրել են նրան:

Դժվար է պատկերացնել 21-րդ դարի քաղաքակիրթ մարդկության համար ավելի ամոթալի պատկեր։ Եվ նույնիսկ պրոֆեսիոնալ հոգեբանների ու փորձագետների համար դժվար է լիովին գնահատել դրա ազդեցության խորությունը ողջ աշխարհի հայերի վրա, ընդ որում՝ տևական, ժամանակի մեջ ձգված ազդեցության։ Բաքվում ամեն ինչ ծրագրել են շատ հանգամանորեն. պատերազմից և Հայրենիքի մի մասի կորստից դեռ լիովին ուշքի չեկած ժողովրդին պետք է հասցվի ևս մեկ սարսափելի հարված։

Որպես մեր ազգային իմունիտետի և տոկունության թուլացման հերթական փորձ։ Որպես Ալիևի սպառնալիքների ամրապնդում և հետագա հարձակումների հայտ, այդ թվում, հնարավոր է՝ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի։

Այս ամենը Փաշինյանն ու Միրզոյանը և նրանց հանցակիցները ոչ թե պարզապես համառորեն չեն տեսնում, այլ համաձայն են և նույնիսկ, անկասկած, աջակցում են Բաքվի գործողություններին։ Ոչ միայն այն պատճառով, որ բացարձակ անտարբեր են գերեվարված հայերի ճակատագրի նկատմամբ և ընդ որում չեն ապրում ո՛չ ցավ, ո՛չ ամոթ, ո՛չ զայրույթ։ Այլ նաև այն պատճառով, որ հայ ժողովրդին հասցվող ևս մեկ հարվածը կօգնի իրենց թուլացնել դիմադրությունը երկրի ներսում և հնարավորություն տալ Ալիևին ու Էրդողանին ավարտին հասցնել իրենց չարագուշակ ծրագիրը։

Ինչն էլ իր հերթին կօգնի ՔՊ-ին մնալ իշխանության ղեկին Հայաստանի այն պատառիկում, որը կազատվի հայերից և կլցվի ադրբեջանցիներով։ Ռեժիմի պարագլուխների բոլոր հայտարարությունները վկայում են հենց այդ մասին, և վկայում են այնքան համոզիչ, բացահայտ ու անշեղ, որ նրանց իրական մտադրությունների մասին պատրանքներ արդեն չեն կարող լինել ի բնե։

Թշնամական ուժերի կրկնակի ճնշմանը դիմադրել, անշուշտ, հնարավոր է։ Արդեն բազմիցս է ասվել այն մասին, որ անհրաժեշտ է նախապատրաստել հայ հասարակությանը այն հրեշավոր «շոուին», որը սկսվելու է Բաքվում հունվարի 17-ին։ Երեկ այդ մասին խոսեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ կոչ անելով Հայաստանի և Սփյուռքի բոլոր առողջ ուժերին սատարել մեր հայրենակիցներին, որոնց բաժին է ընկել ադրբեջանական գրության մեջ հայտնվելու զարհուրելի ճակատագիրը և որոնց սպասվում է ևս մեկ անասելի ծանր փորձություն:

Բայց արդյոք այդ կոչը լսող կլինի՞։ Մի բան հաստատ է. հունվարը ծանր է լինելու։ Ինչպես 35 տարի առաջ…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • БЕРКЛИ, или МОЛЧАНИЕ ПОСЛОВ
    2025-04-29 09:56

    "Поддавшись угрозам Азербайджана, в Университете Беркли запретили показ посвященного Арцаху фильма Сарин Айрапетян "Моя сладкая земля". Это уже второй случай цензуры с этим фильмом. И если первый был в арабской стране – Иордании, то на сей раз это случилось в США, в Университете Беркли, где зародилось Движение за свободу слова. Да еще и в Центре прав человека, где был запланирован показ фильма 24 апреля. Университет Беркли закончил Аво, чье имя американский Фейсбук также подвергает цензуре. В стране, которая учит мир тому, что есть свобода слова", - написал режиссер и общественный деятель Ованнес Ишханян.

  • «ОНИ ЗНАЛИ, НА ЧТО ИДУТ»: СВИДЕТЕЛЬСТВА ЭЛЕОНОРЫ АВАНЕСЯН
    2025-04-25 09:17

    Вчера президент Самвел Шахраманян вновь слегка приоткрыл завесу над остающимися по большому счету не известными событиями последних дней армянского Арцаха. Он подтвердил, что незаконно удерживаемые в Баку лидеры республики остались в качестве заложников, чтобы стало возможным вывезти всех жителей. Шахраманян заверил, что «покинул Арцах последним» и видел, как уводили в плен других руководителей. «Эти люди обеспечили освобождение нашего населения. У них не было возможности избежать плена», — заявил он.

  • «Я ПРИНИМАЮ СТОРОНУ АРЦАХА»: ПАМЯТИ ЯРОМИРА ШТЕТИНЫ
    2025-04-22 09:36

    17 апреля в Праге после продолжительной болезни в возрасте 82 лет скончался известный чешский журналист, правозащитник, писатель и политик Яромир Штетина. Об этом сообщил издающееся в столице Чехии европейский армянский журнал «Орер». Ни один армянский новостной сайт, ни одна газета не опубликовали печальную весть о кончине человека, который с 1991 года был одним из самых верных и преданных друзей Арцаха и Армении, и более 30 лет поддерживал и содействовал национально-освободительной борьбе армянского народа. Какие времена и нравы – такие и новости…

  • ОЧЕВИДНОЕ-НЕМЫСЛИМОЕ: ПОЧЕМУ ПЕТРОС БЕСНОВАЛСЯ В ЭФИРЕ «ОБЩЕСТВЕННОГО» ТЕЛЕВИДЕНИЯ?
    2025-04-18 10:07

    Писать что-либо об интервью Омбудсмена Арцаха Гегама Степаняна главному пашиняновскому телерупору Петросу Казаряну на «Общественном» канале рука не поднимается – при всем уважении к Гегаму. Слишком много гнуси вылилось из обширного пуза Казаряна, явно раздраженного «не тем» ходом интервью и на глазах у тысяч телезрителей разошедшегося до неприличия, чтобы найти слова, способные в полной мере охарактеризовать его поведение.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ