ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՕՐԻՆԻ Է, և ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ՉԵՂԱՐԿՎԵԼՈՒ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Նա իրավասու չէ Արցախի ժողովրդի՝ 150․000 մարդու ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ամրագրած Մինսկի գործընթացը չեղարկելու նախաձեռնությամբ հանդես գալ, քանի որ, ինչպես ինքն է հայտարարել, ոչ մի կերպ չի ներկայացնում այդ 150․000 մարդուն։ Այս մասին գրում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը:
«Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը գրում է, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը։
Նիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված։
Նա իրավասու չէ Արցախի ժողովրդի՝ 150․000 մարդու ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ամրագրած Մինսկի գործընթացը չեղարկելու նախաձեռնությամբ հանդես գալ, քանի որ, ինչպես ինքն է հայտարարել, ոչ մի կերպ չի ներկայացնում այդ 150․000 մարդուն։
Բացի դրանից, ԵԱՀԿ Մինսկի խումբ լուծարելը ռազմավարական բնույթի գործողություն է, այդ մտադրության մասին նշված չէ կառավարության ծրագրում, նշված չէ ՔՊ-ի նախընտրական ծրագրում, որի հիման վրա գործող վարչախմբին տրվել է ենթադրական վստահությունը։
Բաքվի բռնապետն իր հերթին պետք է լավ իմանա, որ նրա հայաստանյան գործակցի հնարավոր գործողությունն այս ուղղությամբ ապօրինի է, և հետագայում չեղարկվելու է հայ ժողովրդի կողմից»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).