Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի խոսքով՝ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանն ասաց հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը։
Նա ընդգծեց, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին։ «Հայաստանը ներկայացնում է իր կառավարությունը, և այն աջակցությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում է Հայաստանին, շատ ավելի հստակ ներկայացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։ Այն առանց նախապայմանների է, ամբողջական է և հաստատուն»,-շեշտեց դեսպանը։
Նա խաղաղություն մաղթեց Հայաստանին՝ նշելով, որ բառերը բավարար չեն խաղաղության հասնելու համար, ուստի ինքը ևս մեկ անգամ վերահաստատում է Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի խաղաղությանը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան Հայաստանի կողքին է։
«Սա տարածաշրջանում երկարատև և արդարացի խաղաղության հանձնառություն է, բայց նաև հանձնառություն է Հայաստանի կողքին լինելու, պահպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը»,-եզրափակեց Օլիվիե Դըկոտինյին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 18:09
Полиция Армении осуществляет усиленное дежурство, в рамках которого проводятся профилактические работы. Об этом говорится в заявлении МВД Армении.
-
2025-06-20 18:07
В региональных подразделениях АРФ "Дашнакцутюн" проходят незаконные задержания и обыски. Об этом сообщил в соцсетях представитель верховного органа партии Ишхан Сагателян.
-
2025-06-20 18:04
Этери Карапетян – супруга бизнесмена, благотворителя Самвела Карапетяна опубликовала пост в соцсетях, в котором подчеркнула, что их семья всегда была, есть и будет рядом с армянским народом и Армянской Апостольской Церковью.
-
2025-06-20 18:01
Очередь дошла и до АРФ Дашнакцутюн. Только что имели место незаконные задержания и обыски в отношении ответственных товарищей областных структур АРФД. Об этом говорится в заявлении, распространенном ВО АРФД.