Հայտնի է՝ երբ տեղի կունենան անհետ կորածների հարազատների մասնակցությամբ խորհրդարանական լսումները
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարզատների մասնակցությամբ խորհրդարանական լսումները, նախնական պայմանավորվածությաբ, տեղի կունենան հունվարի 29-ին կամ 30-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արսեն Ղուկասյանը։
ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպմանը մասնակցած ծնողները Ղուկասյանին փոխանցել են, որ լսումներին ներկա են լինելու առաջին դեմքերը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին անհետ կորած զինծառայողների հարազատները ժամեր շարունակ փակել են Բաղրամյանի պողոտան՝ հանդիպում պահանջելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ և պահանջելով, որ վերջինս հրապարակի հանձնաժողովի եզրակացությունը։ Անդրանիկ Քոչարյանը հրաժարվել էր ընդունել բոլոր հարազանտներին՝ առաջարկելով, որ չորս հոգի գնա հանդիպման, ինչն էլ անընդունելի էր անհետ կորածների հարազատների համար։ Նրանք շարունակեցին մնալ փողոցում, ավելի ուշ նրանց մոտեցավ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս պայմանավորվել է հարազատների հետ՝ կազմակերպելու հանդիպում՝ Անդրանիկ Քոչարյանի հետ։
Դեկտեմբերի 28-ին ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում է եղել, որը տևել է շուրջւ երկու ժամ, պայմանավորվածություն է ձեռք բերվել` խորհրդարանական լսումներ անցկացնելու:
Փաստինֆո
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).
-
2025-03-15 06:51
Новый лидер Сирии Ахмад аш-Шараа подписал проект Конституции, передает SANA.
-
2025-03-15 06:48
Глава "Центра права и справедливости "Татоян", бывший омбудсмен Армении Арман Татоян сомневается, что Азербайджан откажется от исков против Армении в международных судах.