Последние новости

Սուրճի ապարատի բիզնեսը փակման վտանգի տակ է․ վճարը 7,5 հազարից դարձրել են 40 հազար. ավագանու անդամ

Այսօր՝ հունվարի 13-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել քաղաքապետարանի դիմաց: Նրանք սուրճի ապարատներ ունեցողներն են, որոնք մինչ այժմ ամսական վճարել են 7500 դրամ, այժմ Երեւանի ավագանին դեկտեմբերի 24-ին նոր որոշում է կայացրել եւ այդ գումարը դարձել է 40 հազար դրամ:

Նրանց ընդունել է քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի վարչության պետը եւ նրանց ասվել է, որ ոչ մի բան չի փոխվելու:

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը նշեց. «Շատ սխալ սկզբունքով են որոշում կայացրել: Բացի այն, որ թանկացրել են, գոտիականության սկզբունք տեղի չի ունեցել: Օրինակ ծայրամասի նույն սուրճի ապարատի համար վճարում է նույն գինը, ինչը որ կենտրոնում դրվածի համար, բայց դա անհամաչափ է:

40 հազար թանկացնում են, մինչդեռ բոլորն էլ գիտեն, թե 100-150 դրամանոց սուրճից օրական ինչքան կարող են օգտվել, գումարած լույսի, հոսանքի ծախսերը, տեղակայման ծախսը: Նպատակը կարծում եմ՝ բյուջե լցնելն է, բայց դա էլ չի լինելու, այլ բիզնեսի փակումն է լինելու:

Քննարկման ժամանակ ուզում էին կանգառասրահներում սուրճի ապարատներ դնել, որին ես դեմ արտահայտվեցի: Առանց այն էլ պիկ ժամերին կանգառասրահներում քաղաքացիները տեղ չեն անում, մի հատ էլ սուրճի ապարատ են փորձում բերել նոր նախագծով»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ