Последние новости

Գլենդելում հայտարարվել է արտակարգ իրավիճակի 2-րդ մակարդակ․ քաղաքապետ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում արտակարգ իրավիճակի մակարդակը 3-րդից բարձրացվել է 2-րդի։ « Ինստագրամի» իր պաշտոնական էջում այս մասին տեղեկացնում է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը։

Իր տեսաուղերձում նա բնակիչներին հորդորում է հետևել անվտանգության կանոններին, լինել զգոն և պատրաստված, միաժամանակ ներկայացրել է անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Քաղաքապետը շեշտել է՝ քաղաքային իշխանություններն ու պատասխանատու կառույցները լիովին մոբիլիզացված են, հետևում են զարգացող իրադարձություններին և պատրաստ են դիմակայել մարտահրավերներին:

«Ազգային օդերևութաբանական ծառայությունը տեղեկություն է տարածել է, որ մինչև հունվարի 15-ի ցերեկն ուժեղ քամիներ կլինեն՝ մինչև 60 մղոն/ժամ արագությամբ, ինչն ավելի է մեծացնում հրդեհի արագ տարածման վտանգը։ Մեր հրշեջ և ոստիկանության բաժինները լիովին համալրված են լրացուցիչ անձնակազմով և տեխնիկայով ու պատրաստ են արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի»,- նշում է Ասատրյանը:

Նա հավելում է, որ ուժեղ քամիները կարող են հանգեցնել էլեկտրաէներգիայի խափանումների, ծառեր տապալել և այլն։ Ուստի խորհուրդ է տալիս բնակիչներին լիցքավորած պահել սարքավորումները, ունենալ ճամփորդական պայուսակ՝ առաջին անհրաժեշտության պարագաներով, կապ պահել միմյանց հետ, հետևել նորություններին։

Քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեղեկացրել է, որ Գլենդելի հրշեջներն ու ոստիկանությունը օգնություն են տրամադրում նաև Փասադենա քաղաքին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ