«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆՑԱՆՔ Է ԳՈՐԾԵԼ. ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՏԱՐԵԼ է ԴԵՊԻ ՊԱՏԵՐԱԶՄ ՝ ԴԱՌՆԱԼՈՎ ԱՐՑԱԽԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐԸ»
5 տարի առաջ՝ 2020 թվականի հունվարի 25-ին, Կապանում իր ասուլիսի ժամանակ Փաշինյանը ստեց, թե բանակցային սեղանին թուղթ չկա։«Սեղանին չկա ոչ մի թուղթ, որ կարելի լինի քննարկել»: 1994-ից ի վեր ընթացած բանակցությունների վերաբերյալ երեք նախագահներին Փաշինյանի վերջերս ուղղած բանավեճի հրավերից հետո «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը հակընդդեմ առաջարկ հղեց նրան՝ հրապարակելու 2018թ. մինչև 44-օրյա պատերազմն ընկած ժամանակահատվածում անցկացված բանակցությունների բովանդակությունը։
Բնութագրելով այդ ժամանակահատվածը՝ Սուրենյանցը հնչեցրեց հետևյալ գնահատականը. «Փաշինյանը հանցանք է գործել. գիտակցաբար տարել է դեպի պատերազմ ՝ դառնալով Արցախի գերեզմանափորը»։ Հիշեցնեմ, որ վերոնշյալ ասուլիսից հետո բանակցային սեղանին կարգավորման փուլային ծրագրի առկայությունը գաղտնազերծեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Փաշինյանի սուտը բացահայտվեց, սակայն այն ժամանակ քչերն ուշադրություն դարձրեցին այդ հանգամանքին, քանզի պայմանավորված պատերազմի մոտ լինելու մասին այն ժամանակ կռահում էին հատուկենտ մարդիկ, իսկ ժողովուրդը դեռ հեղափոխական էյֆորիայի մեջ էր։
«Այդ ծրագիրը թաքցնում էին ժողովրդից, դրա մասին գիտեին միայն մի քանի հոգի։ Փաշինյանը հրաժարվեց խաղաղ ծրագրից և փոխարենը պատերազմ ստացավ։ Այսօր նա միտումնավոր փորձում է շեղել ժողովրդի ուշադրությունը՝ հղում անելով անցյալին, մինչդեռ հատկապես հիմա է անհրաժեշտ խոսել հենց այն «Լավրովի պլանի» մասին, որը համաձայնեցված էր Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ընդգծել է Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքերով՝ «այսօր այդ ծրագիրը մեզ երկնային մանանա է թվում», իսկ 5 տարի առաջ ռեժիմի քարոզչամեքենան սկսեց միտումնավոր պախարակել ու դիվականացնել առաջարկները, որոնք անվանեցին «Լավրովի պլան»։ Մարուքյանը համոզված է, որ Փաշինյանը ժողովրդին անընդհատ շեղում է անցյալի վրա, որպեսզի խուսափի հետևյալ հարցին պատասխան տալու անհրաժեշտությունից. ինչո՞ւ մերժեց «Լավրովի պլանը», որը կարող էր փրկել հայ ժողովրդին 44-օրյա պատերազմից։ Մարուքյանը վստահ է, որ այսօր քաղաքականացված հանրությունը պետք է քննարկի այս հարցը, այլ ոչ թե Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների մանրամասները՝ նախքան 2018-ի գարնան իշխանափոխությունը: Ի դեպ, համանախագահների ինստիտուտը հաստատվել է 1996թ. դեկտեմբերին, այլ ոչ թե 1994-ին, ինչպես պնդում են իշխանական ճամբարի որոշ վայ-քաղաքագետներ… ՚
Մինչ կուսակցությունների վերոհիշյալ առաջնորդները (և ոչ միայն նրանք) խոսում են այն մասին, որ Փաշինյանը ժողովրդից թաքցրել է խաղաղ ծրագիրը, ռեժիմի քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառում է նախքան 2018 թվականն ընթացած բանակցությունների թեման, միտումնավոր տիրաժավորելով այն սուտը, թե բանակցությունների ինչ-որ փաստաթղթեր մինչ օրս հրապարակված չեն։ Իրականում Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների մասին փաստաթղթերը վաղուց են հրապարակվել։ Կան նախկին արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի և Էդվարդ Նալբանդյանի հեղինակած համապատասխան հրապարակումներն ու գրքերը, սակայն քաղաքականացված հանրությանը միտումնավոր մոլորության մեջ են գցում, շեղելով իրական խնդիրներից ինչ-որ «չգաղտնազերծված» փաստաթղթերի վկայակոչումով, ինչը նույնպես մատնանշեց Մարուքյանը։
2024-ի տարեվերջին ռեժիմի խոսափող Գնել Սարգսյանն իր հեղինակային հաղորդման եթերում վճռականորեն պահանջեց գաղտնազերծել այդ փաստաթղթերը, որոնք, կրկնեմ, վաղուց արդեն հրապարակված են։ Նոր քաղաքական տարում խաղի մեջ մտավ ՀՀ ԱԳՆ-ը, հայտարարելով բանակցությունների պաշտոնական փաստաթղթերը հրապարակայնացնելու պատրաստակամության մասին։
Նման որոշման կոչ էր արել, հիշեցնեմ, նաեվ առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանը, թե իբր՝ եթե կա ինչ-որ գաղտնի բան, ապա հրապարակեք։ Ռեժիմը հաշվարկ է կառուցում այն բանի վրա, որ շարքային քաղաքացիները չեն կարողանա գլուխ հանել փաստաթղթերի բնույթից, ուստի Փաշինյանը կարող է օգտվել դրանից՝ ստի նոր չափաբաժին հրամցնելու համար…
Վահագն Ալեքսանյանի կարգի պարոնայք շարունակում է դիվականացնել այսպես կոչված «Լավրովի պլանը», թեև, կրկնեմ, խոսքը համանախագահների հետ համաձայնեցված փաստաթղթի մասին է։ Դա արվում է հավանական ընտրողների ուշադրությունն իրականությունից շեղելու նպատակով։ Իսկ իրականությունը հետևյալն է. Ալիևը կրկին սպառնում է պատերազմով։ 5 տարի առաջ ռեժիմի պարագլուխը մերժեց այն ծրագիրը, որը կօգներ խուսափել պատերազմից, պահպանել 5 հազար կյանք և Արցախի Հանրապետությունը։ Մերժելով այդ ծրագիրը՝ Փաշինյանը նպաստեց միջազգային ասպարեզում Հայաստանի մեկուսացմանը։
Փաշինյանի այս հանցագործության մասին քիչ է խոսվում, քանի որ, կրկնեմ, ծրագրի բովանդակության մասին ՀՀ-ում գիտեին լոկ մի քանի հոգի։ Այսօր, ինչպես ընդգծեց Մարուքյանը, «Փաշինյանն ամեն ինչ անում է միջազգային ասպարեզում Արցախի հարցը փակելու համար»: Փոխարենը նորից առաջին պլան է մղվում «նախկինների» թեման, որը իշխող վերնախավի պարագլուխն ակտիվացրեց կանխահայտ կեղծ հարցի շուրջ բանավեճի հրավերով։ Փաշինյանը ստում է, թե 1994 թվականից մինչև իշխանափոխություն բանակցությունները եղել են միայն այն մասին, թե ինչպես Արցախը վերադարձնել Ադրբեջանի կազմ։ Ռեժիմի պարագլուխը փորձում է երեք նախագահների վրա բարդել Արցախի կորստի մեղքը, բայց նրա նպատակը դրանով չի սահմանափակվում։
Անդրադառնալով «նախկիններին»՝ Փաշինյանը, «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդի գնահատմամբ, փորձում է վերարտադրել 2021-ի ընտրությունների սխեման, այսինքն կրկնել մրցակցությունը երկրորդ և երրորդ նախագահների հետ, ուստի, նրա կանխատեսմամբ, հաջորդ խորհրդարանը կլինի ներկայինիս կրկնությունը՝ անէական փոփոխություններով։ Միանգամայն հնարավոր է, որ «նախկինների» վրա արված խաղադրույքը կրկին շահի, քանզի ռեժիմի պարագլուխը կխոսի այն մասին, թե խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի պարտությունը իշխանության կվերադարձնի «պատերազմի կուսակցությանը», մինչդեռ վարչապետի աթոռին իր վերադարձը տևական խաղաղության երաշխիք է։
Հոկտեմբերի 11-ին Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց սահմանազատման հաջորդ փուլի մեկնարկի մասին, հոկտեմբերի 23-ին խորհրդարանական մեծամասնությունը հաստատեց սահմանազատման կանոնակարգը, նոյեմբերի 1-ին փաստաթուղթը մտավ ուժի մեջ։ Հետագա բոլոր իրադարձությունները, ներառյալ երեք նախագահներին բանավեճի հրավիրելը, խորհուրդ եմ տալիս դիտարկել սահմանազատման ցուցանակի տակ տարածքների հանձնման գործընթացի շարունակման տեսանկյունից։
Գործընթացի հակառակորդներին ռեժիմի պարագլխի թիմակիցները մեղադրում են այն բանում, թե նրանք, իբր, չեն ցանկանում, որ Հայաստանը պետական սահմաններ ունենա։ Ալիևը հայտարարել է, որ սահմանազատման հաջորդ փուլը կսկսվի փոխվարչապետների նախագահությամբ հանձնաժողովների հունվարյան նիստից հետո: Փաշինյանը Ամանորին հայտարարեց, որ սեղանին «խաղաղության խաչմերուկի նախագիծն» է։ Իսկ Ալիևն ասաց, որ «Զանգեզուրի միջանցքը բացվելու է», և աջակցեց «նախկինների» դեմ Փաշինյանի նոր խաչակրաց արշավանքին, հայտարարելով, թե Հայաստանը 30 տարի կառավարել են ֆաշիստները…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 09:16
Накануне очередных парламентских выборов 2017 г. оппозиционный деятель Никол Пашинян озвучил свой "рецепт победы", объявив, что "против Сержа Саргсяна есть игра", и оппозиция может прийти к власти путем выборов. Для победы ей необходимы 6 тыс. наблюдателей, которые на всех избирательных участках будут ловить за руку нарушителей. На выборах 2017 г., которые, действительно, состоялись под бдительным оком оппозиции, РПА получила свыше 700 тыс. голосов, причем, наблюдатели блока "Елк" на всех избирательных участках не нашли ни одного существенного повода, чтобы придраться к этой победе.
-
2025-06-17 09:22
Дата 20 июня связана не только с проведением досрочных выборов 2021 г. В тот день в 2023 г. Пашинян пришел на заседание Следственной комиссии парламента по изучению обстоятельств 44-дневной войны под председательством Андраника Кочаряна и помимо прочего коснулся персоны первого президента Левона Тер-Петросяна. Напомню, что в ходе акций, последовавших за президентскими выборами 19 февраля 2008 г., Пашиняна неоднократно видели среди завсегдатаев палаточного городка на площади, прилегающей к Театру оперы и балета, где он кричал во всю глотку: "Ле-вон! Ле-вон! Ле-вон!".
-
2025-06-14 10:44
Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.
-
2025-06-14 09:52
"Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.