ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՀԱՆՁՆՈՒՄ
Վերջերս Հանրային հեռուստաընկերության եթերում հերթական բանավեճն էր, որի ընթացքում Նիկոլի գուրգուրած վայ-վերլուծաբանները կրկին փորձում էին համոզել բոլորին, թե Արցախը Ադրբեջանին է հանձնել ոչ թե Փաշինյանը, այլ Պուտինը... Գլխավոր բանախոսը մի զվարճալի կերպար էր, որը նախքան Փաշինյանի պալատական վերլուծաբան դառնալը ցրիչ է աշխատել Սարատովում։ Եվ հենց միայն դա արդեն վկայում է նրա արտակարգ ունակությունների մասին։
ԲԱՅՑ ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ԹԵՄԱՅԻՆ: Ինչքան էլ որ «վերլուծեն» Սարատովի նախկին բնակիչները, բայց փաստերը համառորեն խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ լիովին գիտակցելով իր գործողությունների հետևանքները։ Նույնքան գիտակցաբար, ինչպես շարունակում էր ռազմական գործողությունները 44-օրյա պատերազմի օրերին՝ չնայած Շուշիի ու Հադրութի պահպանումով դրանք դադարեցնելու հնարավորությանը։
Նախ՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, հակառակ 9.11.2020-ի Եռակողմ հայտարարության։ Հայտարարության, որում կարգավիճակի թեման որևէ կերպ չէր շոշափվում, թողնվում էր հետագային, բայց Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս՝ իր մտադրությունների մասին չտեղեկացնելով անգամ Եռակողմ հայտարարության երրորդ ստորագրողին՝ Ռուսաստանին։ Ավելի ճիշտ՝ Վլադիմիր Պուտինին, որը փաստացի Եռակողմ հայտարարության գլխավոր հեղինակն էր։
Բայց սա դեռ ամենը չէ, Արցախը Ադրբեջանին հանձնելու ուղղությամբ Փաշինյանի քայլերն այսքանով չեն ավարտվում։ Ինչպես հայտնի է, Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ղարաբաղցիները վերադարձան իրենց տներ՝ ռուս խաղաղապահների պաշտպանության երաշխիքով, և երկու տարի Արցախն ապրեց համեմատաբար խաղաղ կյանքով: Այո, եղել են արտառոց դեպքեր, ամեն ինչ չէ, որ հարթ է ընթացել, ինչը սպասելի էր, նման իրավիճակներ հիմա էլ պարբերաբար առաջանում են։
Այսինքն երկու տարի ՝ մինչև 2022 թվականի դեկտեմբեր, ռուս խաղաղապահներն ընդհանուր առմամբ ապահովել են արցախցիների խաղաղ կյանքն ու Լաչինի միջանցքի գործունեությունը։ Ընդ որում չէին պնդում, բայց պարբերաբար հիշեցնում էին, որ Եռակողմ հայտարարության կետերից մեկի համաձայն՝ Հայաստանը պետք է ապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների անվտանգ կապը Նախիջևանի հետ՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո։
Սակայն Փաշինյանը շարունակ ձգձգում էր, մինչև որ Ալիևը, չօգտվելով նրանից, որ Փաշինյանը չի կատարում Եռակողմ հայտարարության 9-րդ կետը և, առավելևս, Միշելի ու Մակրոնի վերահսկողության տակ արդեն ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, հայտարարեց, որ եթե այդպես է, ապա Բաքուն լիովին իրավունք ունի մաքսակետ տեղադրել իր տարածքում։ Քանի որ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս և չի կատարում Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև անվտանգ տարանցում ապահովելու իր պարտավորությունը... Նշենք ևս մեկ անգամ. 2 տարի շարունակ, երբ գործում էր Հայաստանի և Արցախի կապն ապահովող Լաչինի միջանցքը, դա՝ միջանցքը, կենսունակ էր։
Ի՞նչ պիտի աներ Մոսկվան նման իրավիճակում։ Ասեր, թե Երևանը ճի՞շտ է վարվում, որ չի ապահովում նշյալ տարանցումը, իսկ այն, որ Փաշինյանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջան, դա ընդհանրապես անհեթեթություն է, քանի որ Մոսկվան Արցախը Ադրբեջանի մաս չի՞ ճանաչում։ Այդպե՞ս պետք է վարվեր Մոսկվան մեր տնաբույծ ռուսատյացների տեսանկյունից։
ՄՈՍԿՎԱՆ ԱՅԼ ԿԵՐՊ ՎԱՐՎԵՑ։ Մոսկվան արդեն Արցախի շրջափակման օրերին պատրաստեց Եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման նախագիծ, որպեսզի դրան զուգահեռ կրկին ապաշրջափակվի Լաչինի միջանցքը։ Ունենա դրա համար բոլոր հիմքերը, նույնիսկ հակառակ Արցախը Ադրբեջանի մաս Փաշինյանի ճանաչելուն։
Երևանը սկզբում կարծես համաձայնում էր, բայց վերջին պահին՝ 2023-ի հունիսին հրաժարվեց, դատապարտելով Արցախը շրջափակման շարունակման՝ հետագա հայտնի հետևանքներով։
Պետք է ենթադրել, որ սարատովցի ցրիչի գլխավորած «վերլուծաբանների» թիմը համոզել էր Փաշինյանին, թե Ռուսաստանը շուտով պարտվելու է պատերազմում, իսկ Արևմուտքը կօգնի... Արևմուտքը «օգնեց». Բայդենի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան ԱՄՆ Կոնգրեսում պաշտոնապես հայտարարեց, որ Վաշինգտոնը Արցախի դեմ ագրեսիա չի հանդուրժի։ Որից հետո, շատ կարճ ժամանակ անց, Ադրբեջանն այդ ագրեսիան իրականացրեց...
…Վերջերս նույն Հանրային հեռուստաընկերությունում Պետրոսին հյուր եկած Արամ Զավենի Սարգսյանը պարզամտորեն պնդում էր, թե այնքան էլ կարևոր չէ՝ կան հայեր Արցախում, թե ոչ։ Կարևորը դա չէ, ասում էր Զավենիչը, այլ այն, որ Վաշինգտոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի հանդուրժի էթնիկ զտում Արցախում... Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հայրենի արևմտամետ «վերլուծաբանների» մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 10:39
Лучшие аналитические умы Армении бьются разгадать, что же случилось с Николом Пашиняном, когда он вдруг решил наехать на Самвела Карапетяна? На человека, о котором годами ранее говорил исключительно с придыханием. Можно сказать, оды пел в его честь, в честь его известной благотворительной деятельности в Армении и Арцахе.
-
2025-06-19 15:23
Время, и далеко не самое отдаленное, расставит все точки над i и даст однозначные ответы на вопрос о том, какая связь между заключением под стражу Самвела Карапетяна и визитом Никола Пашиняна в Турцию. А то, что между этими двумя унизительными для Армении событиями есть прямая связь - к гадалке не ходи. Эта связь гораздо более тесная, чем попытка Пашиняна связать арест Карапетяна с работой «Электрических сетей Армении». Связь более прямая, чем попытка Пашиняна и рюкзаков из «Гражданского договора» связать арест Карапетяна с процессами вокруг церкви. Не говорим уже о смешных попытках обвинить Карапетяна в призыве свергнуть конституционный строй. Обвинениях, которые свелись к сказанной Карапетяном фразе, что если политикам не удастся разрулить ситуацию вокруг церкви, он, Карапетян, «по-своему примет участие в этом» …
-
2025-06-18 09:35
Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?
-
2025-06-17 09:29
Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.