Ասրյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի պաշտպանության շտաբների պետերի հետ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Վրաստանի, առանձնազրույցներ՝ Ֆրանսիայի ու Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերի հետ։ Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հունաստանի և Ֆրանսիայի պաշտոնակիցների հետ երկուստեք արձանագրվել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև բարձր է գնահատել Աթենքի և Փարիզի ներդրումը Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման ու զարգացման ընթացիկ ջանքերում։
Վրաստանի գործընկերոջ հետ քննարկվել են երկկողմ համագործակցությունն ակտիվացնելու գործնական ուղիները, հատկապես՝ կերպափոխման վերաբերյալ առաջավոր փորձի փոխառնման տեսանկյունից, իսկ Շվեդիայի ներկայացուցչի հետ մտքեր են փոխանակվել պաշտպանության բնագավառում երկկողմ հարաբերություններ հաստատելու հնարավորությունների շուրջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.