Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԼԻԵՎԻ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՑ 3-ՐԴ ԶԻՋՄԱՆԸ
Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ՀՀ սահմանադրության փոփոխությունն առավել կարճ ժամկետում իրականացնելու հավաստիացումից հետո, փաշինյանական իշխանությունը տեղի տվեց նաև սահմանազատման հարցում: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի համար նպաստավոր և իրադրային առումով տրամաբանական մոտեցումն էր` սահմանազատումը սկսել 2021-23 թվականների ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածներում, իսկ Ադրբեջանը պնդում էր Տավուշի ուղղությունը, ինչի մասով հանգուցալուծման հասավ:
Տավուշից սկսելը Բաքվի համար կենսական նշանակություն ունի, որովհետև ՀՀ իշխանությունն ավելի վաղ ադրբեջանական էր հռչակել, այսպես կոչված, անկլավային գյուղերը` Վերին Ոսկեպարը, Սոֆուլու ու Բարխուդարլու գյուղերը, իսկ դրանց հանձնումը ոչնչացնելու է Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները, այլ հարվածի տակ է դնելու Տավուշով դեպի Բագրատաշեն` հայ-վրացական սահման գնացող մայրուղին և Վրաստանից ՀՀ մտնող գազատարը:
Մեկ այլ լուրջ խնդիր է դառնալու Իջևանից դեպի Բերդ գնացող ճանապարհը, որի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ:
Համենայնդեպս, այս պահի դրությամբ, դրանց փոխանակման կամ այլ լուծման վերաբերյալ որևէ քաղաքական որոշում չկա:
Նաև ուզում եմ հիշեցնել, որ ըստ ՀՀ-ի ու Ադրբեջանի մինչև ստորագրված և վավերացված կանոնադրության, եթե օրինակ, Ադրբեջանը Տավուշի մարզի բռնի սահմանազատումից հետո, ինչ-որ հորինված պատճառաբանությամբ տապալի բանակցությունները և սահմսնազատումը չշարուրակվի, ապա համաձայնեցված/սահմանազատված հարվածների կարգավիճակը կամ արված փոփոխությունները նախկին կետին վերադարձնելու հնարավորություն այլևս չի լինի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».