Последние новости

Նեթանյահուի գրասենյակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի կնքումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Իսրայելի, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, ԱՄՆ-ի և Կատարի կողմից պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը՝ հղում անելով հայտարարությանը։

Ըստ այդմ՝ համաձայնագիրը ստորագրելու համար կհրավիրվի անվտանգության նախարարների կաբինետի նիստ, որին կհաջորդի կառավարության նիստը։ Քվեարկությունը տեղի կունենա հունվարի 18-ին։

Նշվում է, որ քվեարկության հետաձգման պատճառով գործարքի շրջանակներում առաջին երեք պատանդների ազատ արձակումը հետաձգվելու է հունվարի 20-ը։ Հետաձգումը պայմանավորված էր ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների ավարտին ծագած տարաձայնություններով։

Իսրայելական Walla լրատվական պորտալը հաղորդում է, որ Նեթանյահուին տեղեկացրել են, որ հունվարի 16-ի երեկոյան Դոհայում բանակցող թիմը պաշտոնապես համաձայնագիր է ստորագրել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և հրադադարի մասին։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ