Իրանի նախագահն արդեն Մոսկվայում է
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո - 2» օդանավակայանում։
Փեզեշքիանը ՌԴ է մեկնել Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։
Հիշեցնենք` ըստ Կրեմլի մամուլի ծառայության` հունվարի 17–ին կկայանան ՌԴ–ի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները, որոնց ընթացքում առաջնորդները մտադիր են քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները և տարածաշրջանային ու միջազգային արդիական հարցեր: Բանակցությունների ավարտին նախագահները կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, ինչպես նաև հայտարարություններ կանեն ԶԼՄ-ների համար: Նոր պայմանագիրը կոչված է փոխարինելու երկրների միջև գործող` փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին փաստաթուղթը, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին Մոսկվայում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.