Սամվել Կարապետյանն աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին
Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն իր զորակցությունն է հայտնել Արցախի նախկին առաջնորդներին և Ադրբեջանում պահվող մյուս գերիների։ Նա կոչ է արել միավորել ջանքերը նրանց աջակցելու համար:
Այսօր Բաքվում սկսվում է 2023 թվականի սեպտեմբերին ձերբակալված հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահների և քաղաքացիական անձանց դատավարությունը
«Բոլորի՝ միջազգային հանրության, իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանի ղեկավարության, ձերբակալվածների ընտանիքների և հենց բանտարկյալների համար ակնհայտ է, որ սա ցուցադրական գործընթաց է։ Ստեղծված իրավիճակում մենք չենք կարող անտարբերություն դրսևորել», - կարծում է Կարապետյանը։
Գործարարը արդարության կոչով դիմում է հանրության ամենալայն շրջանակին։
«Շուրջ 500 օր մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտերում՝ զրկված լինելով պաշտպանության, շփման և տեղեկություն ստանալու ազատության իրավունքից: Նրանց նկատմամբ կիրառվում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները խախտող մեթոդներ։ Այդ մարդիկ, որոնք երկար տարիներ հանդես են եկել իրենց ժողովրդի համար խաղաղ կյանքի իրավունքի օգտին, այսօր իրենք աջակցության և պաշտպանության կարիք ունեն»,– նշում է Կարապետյանը։
Նա կոչ է անում ապահովել արդարության իրավունքը։
«Մենք հավատարիմ ենք մեր հայրենակիցներին աջակցելու և դժվար պահին նրանց կողքին լինելու մեր ավանդույթներին։ Թող նրանց վերադարձը դառնա արդարության և մարդկայնության հաղթանակի խորհրդանիշ», - ասված է հայտարարության մեջ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 17:10
Исходя из политических и краткосрочных личных целей, нельзя делать заявления, направленные на национализацию ЗАО «Электрические сети Армении». Самый маленький кризис в сфере электроснабжения окажет долгосрочное отрицательное воздействие на экономику, считает экономист Сурен Парсян.
-
2025-06-18 17:05
Ходатайство о применении меры пресечения в виде заключения под стражу в отношении бизнесмена и мецената Самвела Карапетяна рассмотрит судья Ереванского уголовного суда общей юрисдикции Артак Карапетян.
-
2025-06-18 17:03
Приток иностранных граждан наблюдается на армяно-иранской границе. Об этом сообщили Sputnik Армения собственные источники.
-
2025-06-18 17:00
Министерство внутренних дел изъяло 298 килограммов героина, стоимость которого на так называемом «черном рынке» составляет около 85 миллионов лари, сообщил на пресс-конференции заместитель министра внутренних дел Александр Дарахвелидзе.