Հայտարարագրման համակարգն այս պահին չի գործում. տվյալների բազան է ներբեռնվում
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգն այս պահին դեռ չի գործում։ Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից` այս պահին համակարգը վերազինվում է այն անձանց տվյալների բազայով, որոնք այս տարի պիտի հայտարարագիր ներկայացնեն 2024 թվականի` եկամուտների մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիներն այս տարի պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև մայիսի 1–ը։ Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։
Հատկապես վերջին օրերին քաղաքացիները սկսել էին ակտիվորեն այցելել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»` հայտարարագիրը լրացնելու նպատակով, սակայն համակարգը չէր գործել։
ՊԵԿ–ից նշեցին, որ համակարգի գործարկումը 1–2 օրվա, նույնիսկ` ժամերի հարց է. հենց 720 հազար ՀՀ քաղաքացու հարկային եկամուտների տվյալները ներբեռնվեն՝ համակարգն ինքնաշխատ կլրացնի առկա տվյալները։
Կոմիտեից նաև վստահեցրին` ՊԵԿ–ը ՀՀ քաղաքացիներին հաջորդաբար կիրազեկի` ե՞րբ պատրաստ կլինի համակարգը, ե՞րբ արդեն սկսել լրացնել հայտարարագիրը, ինչպես նաև սպառիչ պատասխաններ կտա հարցերին։
Մինչ այդ, ՊԵԿ–ից հորդորեցին` այսօրվանից արդեն իսկ նախապատրաստվել. եթե չունեք էլեկտրոնային կրիչով նույնականացման քարտ (ID քարտ), ապա ՀՀ անձնագրային բաժիններից ստանալ այն, ապա` համապատասխան բջջային օպերատորի գրասենյակում անցնել նույնականացում, ստանալ կոդ, բացի այդ` ՀՀ այն բանկերից, որի հաճախորդ եք, ստանալ 2024 թվականի` ձեր եկամուտների մասին քաղվածք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 17:10
Исходя из политических и краткосрочных личных целей, нельзя делать заявления, направленные на национализацию ЗАО «Электрические сети Армении». Самый маленький кризис в сфере электроснабжения окажет долгосрочное отрицательное воздействие на экономику, считает экономист Сурен Парсян.
-
2025-06-18 17:05
Ходатайство о применении меры пресечения в виде заключения под стражу в отношении бизнесмена и мецената Самвела Карапетяна рассмотрит судья Ереванского уголовного суда общей юрисдикции Артак Карапетян.
-
2025-06-18 17:03
Приток иностранных граждан наблюдается на армяно-иранской границе. Об этом сообщили Sputnik Армения собственные источники.
-
2025-06-18 17:00
Министерство внутренних дел изъяло 298 килограммов героина, стоимость которого на так называемом «черном рынке» составляет около 85 миллионов лари, сообщил на пресс-конференции заместитель министра внутренних дел Александр Дарахвелидзе.