Ակցիա ՀՀ կառավարության դիմաց․ «Միասին» շարժումը պահանջագիր ներկայացրեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Միասին» հասարակական-քաղաքական շարժումն ու տարբեր քաղաքական ուժեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջումեն հայ ռազմաքաղաքական գերիների նկատմամբ Բաքվում սկսվող դատավարությունը չեղարկելու և նրանց ազատ արձակելու պահանջով դիմելԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին։
«Միասին» շարժումն ու քաղաքական այլ ուժեր այժմ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Հունվարի 17-ին Ադրբեջանում սկսվել է ապօրինի պահվող 16 հայ պատանդի նկատմամբ դատավարությունը։ Նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն են` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտնեց, որ իրենք անձամբ իրենց պահանջագիրը ներկայացնելու են Մինսկի խմբի բոլոր համանախագահներին՝ Ֆրանսիային, ԱՄՆ-ին և Ռուսաստանին։
«Միասին» շարժման անդամ, Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ներկայացրեց Փաշինյանին ուղղված պահանջագիրը և հայտնեց, որ այնտեղ 4 կետ կա։ Դրանցից առաջինն ու ամենակարևորը շարժման անդամները համարում են այն, որ պետք է անհապաղ դիմել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ ՄԽ-ին, ինչպես նաև բոլոր իրավապաշտպան կառույցներին, պետությունների ղեկավարներին՝ ապահովելու բաց դատավարություն և ապօրինի գերեվարված և պատանդառված հայերի ազատությունը։
«Արդեն հստակ ապացուցվել է, որ Բաքվի բանտերում չկա որևէ հայ հանցագործ։ Բոլոր բանտարկյալները պայքարել են ազգերի ինքնորոշման համար, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ մեկը չի խախտել։ Հաջորդ կետն այն է, որ ՀՀ կառավարությունն իրավունք չունի որևէ հայտարարություն կատարել Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ, դա ուղղակի հանցագործություն է ու ադրբեջանական կամքի կատարում։ Որևէ «խաղաղության պայմանագիր» չի կարող նշանակել, որ պետք է հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ-ից»,- ասված է պահանջագրում։
Նշվում է, որ հրաժարվելով այդ կառույցից` Հայաստանը հանցագործ է դարձնում ոչ միայն Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որը հատել է Արցախի Հանրապետության սահմանը, ինչպես նաև պայքարել է իր ազգային ինքնորոշման համար։
Դիլբարյանը շեշտեց, որ այս պահանջագրում տեղ է գտել նաև միջազգային դատարաններում գտնվող հայցերի խնդիրը, քանի որ դրանցից հրաժարվելու վերաբերյալ պարտվողական հայտարարությունները նշանակում են առհասարակ դավաճանել հայկական ինքնության շահերի պաշտպանությանը։
«Բոլոր հայ գերիների դատական գործերը պետք է միավորվեն, ու բոլորը պետք է արդարացվեն»,- ասաց նա։
Արամ Սարգսյանը հայտնեց, որ իրենց պահանջագրին միացել են մի շարք ՀԿ-ներ, «Հայաքվե» նախաձեռնությունը, Հայկական դիվանագիտական ասոցիացիան, ինչպես նաև «Համահայկական ճակատ» կուսակցությունը (ղեկավարը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է. խմբ․)։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է հստակ պահանջներ ներկայացնել, քանի որ այն չի կատարում իր պարտականությունները։ Ընդգծեց՝ ՀՀ իշխանություններն էլ պետք է հասկանան, որ հենց այդ կառույցն է մեզ համար կարևոր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:36
НАТО приветствует завершение переговоров по проекту мирного соглашения между Арменией и Азербайджаном. Об этом говорится в сообщении пресс-секретаря Североатлантического альянса Элисон Харт в X.
-
2025-03-15 06:33
Белый дом считает проведенные в четверг дискуссии по урегулированию кризиса на Украине продуктивными. Как передает ТАСС, пресс-секретарь Белого дома Каролин Левитт заявила, что международное сообщество еще никогда не было так близко к достижению мира на Украине.
-
2025-03-15 06:30
Генеральный секретарь ООН Антониу Гутерриш приветствовал заявления Армении и Азербайджана о завершении переговоров по проекту мирного соглашения. Об этом сообщил его пресс-секретарь Стефан Дюжаррик.
-
2025-03-15 06:26
Марк Карни, избранный новым лидером правящей в Канаде Либеральной партии, принес присягу в качестве премьер-министра страны. Его предшественник Джастин Трюдо подал в отставку под давлением общественного недовольства, вызванного экономическим кризисом и ростом инфляции.