Последние новости

Ձեռնարկել գործուն քայլեր փոխօգնության շրջանակներում. Պողոսյանն ընդունել է Կոպիրկինին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, որի հետ խոսել է իրավական փոխօգնության շրջանակներում դեռևս չկատարված քննչական պահանջներից և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ կձեռնարկվեն գործուն քայլեր:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Արթուր Պողոսյանը կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև ձևավորված միջազգային-իրավական համագործակցությունը:

ՌԴ դեսպանը շնորհավորել է քննչական կոմիտեի նախագահին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանդիպման նախաձեռնության համար:

«Անդրադարձ է կատարվել նաև մի շարք քրեական վարույթներով քրեական արդարադատությունից խուսափող և ՌԴ-ում գտնվող մի շարք անձանց»,- ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ պայմանավորվածություններ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովելու արդյունավետ փոխգործակցության բարձր մակարդակ՝ նշելով, որ դրանից է կախված նաև ընթացակարգերի պահպանմամբ համագործակցության հետագա զարգացումը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ