Последние новости

OCCRP․ Ադրբեջանը գաղտնի հիմնադրամն օգտագործել է եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու համար

Գերմանացի երկու նախկին պատգամավորներ, ովքեր մեղադրվում են ԵԽԽՎ-ում Բաքվի շահերը առաջ տանելու դիմաց Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ, հայտնվել են Մյունխենի դատարանում։

Ակսել Ֆիշերը և Էդուարդ Լինտները ներգրավված են եղել այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատանը»՝ համաեվրոպական լոբբիստական և փողերի լվացման սխեմայում, որը բացահայտվել է 2017 թվականին Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնի կողմից:

Բաքուն օգտագործել է 2,9 միլիարդ դոլար արժողությամբ գաղտնի ֆոնդ՝ հարստացնելու իր իշխող վերնախավը և վճարել եվրոպացի քաղաքական գործիչներին՝ բարելավելու Ադրբեջանի իմիջը նրա՝ մարդու իրավունքների վերաբերյալ համատարած քննադատության ֆոնին: Նախկին պատգամավորներին մեղադրանք է առաջադրվել անցյալ տարվա հունվարին։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ