Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը Կրեմլում կայացած բանակցություններից հետո ստորագրել են երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Փաստաթուղթը կոչված է փոխարինելու Ռուսաստանի և Իրանի միջև փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին պայմանագրին, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին:
Նոր պայմանագրի վրա աշխատանքներն իրականացվել են 2022 թվականից. անցած տարվա հունիսին հայտնի է դարձել, որ կողմերը համաձայնեցրել են փաստաթղթի տեքստը։ Ինչպես ավելի վաղ նշել էին Կրեմլում, փաստաթուղթն արտացոլում է երկկողմ կապերի նոր մակարդակը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում: Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպումից հետո սպասվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, որոնց թվում էր համապարփակ ռազմավարական գործընկերության մասին մեծ պայմանագիրը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.