Последние новости

Հրապարակվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով Բաքվում կայացած նիստի մանրամասները

Բաքվում հայ գերիների դատավարությունը հետաձգվել է մինչև հունվարի 21-ը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դատարանում կայացած նախապատրաստական նիստի ժամանակ հայ գերիներին տրամադրվել են թարգմանիչներ, ինչպես նաև փաստաբաններ:

Азербайджанские СМИ опубликовали кадры 'суда' над военно-политическим руководством Нагорного Карабаха

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, թե իբր քրեական գործով անցնում են ավելի քան 531 հազար տուժողներ և նրանց ներկայացուցիչները:

Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ` Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իբր դատարանում հայտարարել է, թե ափսոսում է 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի հրթիռակոծման վերաբերյալ իր հայտարարության համար։

«Ադրբեջանցի ժողովրդի շրջանում կարծիք կա, որ ես նման հրաման եմ տվել։ Այդ որոշումը ես չեմ կայացրել։ Ցավում եմ և ներողություն եմ խնդրում այս հայտարարության համար: Ես ո՛չ այդպիսի իրավունք ունեի, ո՛չ այդպիսի լիազորություն, ո՛չ էլ իմ կարծիքն արտահայտելու հնարավորություն։ Ես քննության ժամանակ արդեն բացատրել եմ, թե ինչու եմ արել այդ հայտարարությունը»,-Հարությունյանի «խոսքը» փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում են Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ