Ռուբեն ԳԱԼԻՉՅԱՆ․ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՓԱԿՎԵԼ ԴԵՊԻ ՈՍԿԵՊԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Որոշում է կայացվել, որ սահմանազատման հերթական աշխատանքները պետք է սկսեն հյուսիսային հատվածից, այնուհետև հարավային ուղղությամբ: Նախորդ սահմանազատումը սկսվել էր Տավուշից, որովհետև այդտեղ կար հատուկ պատճառ, այդտեղ ճանապարհներն այնպես էին սարքված, որ մեր մայրուղին 4-5 անգամ հատում էր Ադրբեջանի սահմանը և Ադրբեջանի տարածքով անցնում: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը:
«Երբ 1990-ականներին պատերազմը սկսվեց, այդտեղով անցնող ճանապարհը դարձավ վտանգավոր, քանի որ գնդակոծում էին հայկական մեքենաները, Իջևանից Նոյեմբերյան գնացող ճանապարհը փակվում էր: Հետևաբար հայկական ուժերը որոշեցին այդտեղից որոշակի տարածք իրենց վերահսկողության տակ վերցնեն, որպեսզի այնտեղից գնդակոծող չլինի: Հիմա այդ հատվածները արդեն սահմանազատվել են և ճանապարհի երկայնքով փշալարեր են տեղադրվել: Հիմա սահմանազատումը շարունակվելու է այն հատվածներում, որտեղ մեր ճանապարհը մի քանի անգամ մտնում է Ադրբեջանու դուրս է գալիս: Եթե այդ հատվածը սահմանազատվի դեպի Ոսկեպար գնացող ճանապարհը կփակվի:
Այստեղ երկու լուծում կա, մեկն այն է, որ այդ հատվածը Ադրբեջանը փոխանակի այլ տարածքների հետ և դա մնա մեզ: Մենք Ադրբեջանին տանք այն տարածքները, որոնք հիմա էլ իրենց վերահսկողության տակ են: Այսինքն լինի փոխանակում, որը կլինի ամենադյուրին ճանապարհը, եթե կողմերն ուզում են խնդիրը լուծել: Իսկ եթե Ադրբեջանը չի ուզում հարցը լուծել, կասի՝ մենք ձեզ հողամաս չենք տալիս, ճանապարհը փակում ենք, դրանով այլևս չեք կարող անցնել:
Այդ դեպքում մենք պետք է նոր ճանապարհ կռուցենք, որը կշրջանցի սահմանը: Բայց դա դյուրին հարց չէ, քանի որ այդտեղ լեռնային շրջան է, այստեղ բազմաթիվ թունելների, կամուրջների կառուցման կարիք կլինի, որը կտևի մի քանի տարի»,- ընդգծեց քարտեզագիրը:
Նա նկատեց, որ եթե որոշվի փոխանակման գնալ, հարցը պետք է գնա խորհրդարան, ԱԺ-ն պետք է վավերացնի, որից հետո հավանաբար, կարիք կլինի հանրաքվեի, քանի որ սահմանի փոփոխություն է տեղի ունենում, ուստի երկու կողմն էլ պետք է հանրաքվեի գնա:
Հարցին՝ արդյոք Հայաստանը չպետք է պնդեր, որ սահմանազատումը շարունակվի այն հատվածներից, որտեղ մենք ունենք կորցրած հողեր, Գալիչյանը պատասխանեց. «Եթե Տավուշի հատվածում խնդիրը լուծվի, հաջորդը արդեն կլինի Ջերմուկի հատվածում իրենց գրաված տարածքների հարցը և այդպես շարունակաբար գնանք մինչև Իրանի սահման. «ժամանակին Ալևը ասում էր, որ որտեղ իմ զինվորը կանգնած է, մեր հողն է, մենք չենք դուրս գալու: Բայց անցյալ տարվա սկզբներին որոշեց ընդունել Ալմաթիի հռչակագիրը և վերադառնալ 1991 թվականի սահմաններին:
Երբ Տավուշի հարցը վերջանա, այդ ժամանակ մենք կհասկանանք՝ Ալիևը ուզո՞ւմ է վերադառնալ 1991-ի քարտեզներին, թե՞ ժամանակ է ձգում, որ այդ հողերը վերցնելուց հետո ասի՝ սահմանազատումը կատարեցինք:
2020-ի պատերազմից հետո ադրբեջանցիները գնացին 1991-ի քարտեզով իրենց սահմանին կանգնեցին, բայց 2021-ի մայիսից հետո Ադրբեջանը սկսեց ներխուժել հայկական տարաք, իսկ մերոնք դիմադրություն ցույց չտվեցին, քանի որ մտածում էին, որ էսկալացիա կաող է լինել, հետևաբար թողնենք այդ հարցի լուծումը պագային: Հիմա եկել է այդ ապագան և ժամանակն է, որ Ադրբեջանը դրանք վերադարձնի: Բայց իմ ունեցած տեղեկություններով իրենք Ներքին Հանդում և այլ տեղերում ամրապնդում են իրենց դիրքերը գրաված տարածքներում, ճանապարհներ են կառուցում: ՍԴա ցույց է տալիս, որ Ադրբեջանը միտք չունի դուրս գալու այդ տարածքներից: Իսկ եթե նման միտք չունի, էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր, ի՞նչ սահմանազատում ու սահմանագծում: Տավուշով կվերջանա սահմանազատումը»,- ընդգծեց Գալիչյանը:
Նա շարունակեց, որ եթե Ադրբեջանն ուզի, շատ արագ կարող է Հայաստանին վերադարձնել իր գրաված 240 քառակուսի կմ տարածքը, բայց դրանով խնդիրները լրիվ չեն լուծվում: «Օրինակ, Գորիս-Կապան ճանապարհը հենց սահմանն է, սահմանը անցնում է ճանապարհի մեջտեղով: «Հավանաբար, այստեղ էլ պետք է հողերի փոխանակում լինի կամ նոր ճանապարհ կառուցվի: Այդ խնդիրները տարիներ են տևելու: Ադրբեջանի կողմից հողերի վերադարձի հարցը կարելի է մի քանի ամսում կարգվորել, եթե լինի ցանկություն»,- ընդգծեց քարտեզագիրը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".