Էլինար Վարդանյան․ Բաքուն այս դատավարությամբ հերթական անգամ ստորացնելու է մեզ
Բաքուն Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների նկատմամբ դատավարությամբ հերթական անգամ ստորացնելու է մեզ։ «Աբովյան Time»-ի եթերում այս տեսակետը հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։
Հունվարի 17–ին Բաքվում սկսվել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի և մյուսների նկատմամբ դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է և ընթանում է առանձին վարույթով: Չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել:
«Այստեղ խոսքը ոչ միայն պատանդներին, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն է վերաբերում, որովհետև այդ պատանդների դատավարությունը մեզանից յուրաքանչյուրի արժանապատվության ոտնահարումն է։ Իրականում այս դատավարությունը արդեն իսկ կանխատեսելի է և առանձնապես երկար չի տևելու, կայացվելու են մեղադրական դատավճիռներ։ Ամբողջ ցավն այն է, որ մենք հասանք այս դատավարությանը, որովհետև այս մարդիկ օր առաջ պետք է ազատ արձակված լինեին, և դա պետք է արվեր ՀՀ իշխանությունների ջանքերով»,- ասաց Վարդանյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ տրամաբանորեն իշխանությունների համար պետք է ձեռնտու լիներ ջանքեր գործադրել գերիներին վերադարձնելու համար, որովհետև դա կբարձրացներ նրանց վարկանիշը՝ Վարդանյանը կարծում է՝ չեն ցանկանում որևէ կերպ հակառակվել Ալիևին։
«Որովհետև մեծ է անհանգստությունը, որ եթե բարձրացնեն այդ հարցը, Ալիևը կհայտարարի, որ ես ձեզ հետ խաղաղության պայմանագիր չեմ ստորագրի»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ որքան հնարավոր է կարծիք կազմել հրապարակային հայտարարություններից, այնտեղ ռազմագերիների վերադարձի մասին որևէ կետ չկա։ Ռազմագերիների հարցը չի բարձրացվում անհրաժեշտ ատյաններում, օրինակ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ՄԱԿ-ում, ու չկա որևէ խոսք գերիներ մասին։ Ժամանակ առ ժամանակ որոշակի հայտարարություններով հանդես է գալիս ԱԳՆ-ն, սակայն դա էական կշիռ չունի։ Վարդանյանն ընդգծեց՝ դիվանագիտությունը եզակի հայտարարությունները չեն, այլ հետևողական աշխատանքը․ դիվանագետները պետք է թակեին հնարավոր բոլոր դռները, ինչպես դա անում են բազմաթիվ պետություններ։
«Մենք մեզ պահում ենք պետություն չունեցող ժողովրդի նման։ Չի կարող պետություն ունեցող ժողովուրդը հաշտվել այնպիսի մտքի հետ, որ իր հայրենակիցները կարող են տարիներով մնալ, խոշտանգվել Բաքվի բանտերում»,- ասաց պատգամավորը։
Նա եզրափակեց՝ երբ պետությունը որևէ հարցում դիմադրություն ցույց չի տալիս, ճնշումներն ավելի մեծանում են, հաջորդ քայլն ավելի սանձարձակ է դառնում, ինչը մենք տեսնում ենք Ադրբեջանի օրինակով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.
-
2025-05-13 19:23
Предложенный депутатом от правящей партии "Гражданский договор" новый законопроект о военной службе, обсуждаемый в Национальном собрании Армении, вызвал бурную реакцию. Предложенные поправки вводят возможность различных форм службы за плату: фактически освобождение от обязательной армейской службы за 20 миллионов драмов (около 50 тыс. долларов), краткосрочная (6-месячная) служба с уплатой 15 миллионов (около 38 тыс. долларов) и иные варианты. Критики инициативы говорят об угрозе социальной справедливости, легализации коррупции и подрыве обороноспособности.