«Համահայկական միասնական խորհուրդ». ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նոր ուժ է ստեղծում
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ նոր ուժ է ստեղծում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի հետ։ Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։
Նոր ուժը կկոչվի «Համահայկական միասնական խորհուրդ»։
«Ժամանակն է միավորել ջանքերը, համախմբել մեր ժողովրդին միակ ճշմարիտ նպատակի՝ ազգային անվտանգության ապահովման և Հայոց պետականության պահպանման շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Բացատրելով նոր ուժի ստեղծումը` Կարապետյանը գրել է, որ իրենքհամախմբվում են, որպեսզի Հայաստանը վերականգնի իր երբեմնի հեղինակությունը։
«Գալիս ենք, որովհետև Հայաստանը կարիք ունի ամրապնդելու իր ռազմաքաղաքական կապերը դաշնակից ու բարեկամ երկրների հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժը հիմնվում է ազգ–բանակ-եկեղեցի եռամիասնության վրա և այդ միասնությունն ազդարարելու է պետությունը պարտվողական դիրքից նորից վեր հանելու մեկնարկը։
Հիշեցնենք` Արշակ Կարապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 5-ից ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից հետախուզվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 308-րդ հոդ 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-308-րդ հոդ 1-ին մասի և 38-375-րդ հոդ 1-ին մասի մեղադրանքով, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:
Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 22:20
Существует прямая связь между интенсивностью атак на военные центры и инфраструктуру, а также гражданские районы на северо-западе Ирана со стороны израильского режима и планом англосаксонского фронта по созданию фальшивого Зангезурского коридора (Туранский коридор НАТО). Об этом написал иранский политолог Ахмад Каземи.
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.