Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԱՅԼԵՎՍ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՓԱՍՏ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԹNՒՐՔԱԿԱՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«2021 թ. սեպտեմբերին, կապիտուլյանտների կողմից թուրքերին նվիրված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ահաբեկիչը հայ երեխաների ավտոբուսը զենքով կանգնացրել էր ու սպառնալով վերջիններիս՝ ավտոբուսի վրայից քերել էր Արցախի դրոշն ու զինանշանը։
Այսօր՝ 2025 հունվարին ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանի խորհրդարանում պոկվեց Արցախի ու Հայաստանի հանրապետությունների միասնական քարտեզը։ Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել։ Ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն (ցենզուրա)։
Եթե դիմադրություն ցույց չտրվի այս ամենին, շուտով այս թուրքական գրաքննությունը տարածվելու է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա ու ոչ միայն քարտեզի տեսքով։ Վառ վկայությունը «Արցախ» բառն արտասանելու համար դե-ֆակտո վարչապետի խոսնակի ներողություն խնդրելը։
Այս ամենը քաջածանոթ է մեզ՝ մասնագետներիս։ 19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։
Ենթադրում եմ, որ սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով։ Եթե չդիմադրենք, նոր առիթներ էլ կունենա»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».