ՀՀ Իշխանությունն ուզում է կրճատել զինծառայողների բնակարանների վարձակալության վճարները
Հայաստանի կառավարությունը ցանկանում է կրճատել կադրային զինծառայողների համար բնակարանների վարձակալության վճարները։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին։
Պատգամավորը հիշեցրեց, որ հիմա կադրային սպաները փոխհատուցում են ստանում բնակարանների վարձակալության համար, եթե նրանց ծառայության վայրը գտնվում է իրենց մշտական բնակության վայրից 30 կմ հեռավորության վրա։ «Ֆինանսների նախարարությունն առաջարկում է այդ հեռավորությունը հասցնել առնվազն 60 կմ-ի։ Այս փոփոխության հետևանքով հազարավոր զինծառայողներ ստիպված կլինեն ամեն օր սեփական միջոցներով անցնել 60 կմ ճանապարհ, որ հասնեն ծառայության վայր»,– ասաց Մանուկյանը։
Պատգամավորը հավելեց` նախագիծն արդեն ներկայացվել է օրինագծերի հրապարակման e-draft.am կայքում և բազմաթիվ բացասական արձագանքներ ստացել։
Փոխնախարարը պատասխանեց, որ այդ նախագիծն արդեն քննարկվում է միջգերատեսչական մակարդակում, ՊՆ-ն այդ կապակցությամբ պաշտոնական տեսակետ է հայտնել (որը դեռևս հրապարակված չէ. խմբ.) և դա կկրկնի կառավարությունում իրականացվելիք քննարկումների ժամանակ:
Հավելենք, որ ֆինանսների նախարարությունը 2025 թվականին նպատակ է դրել կրճատել բյուջետային ծախսերը. նույն նպատակով գերատեսչությունն առաջարկել է կրճատել պետական ապարատի ծախսերը, դրա հետ մեկտեղ առաջարկում է կրճատել ծախսերը ոչ միայն պաշտոնյաների, այլև սպաների համար:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.