22 նահանգներ հայցեր են ներկայացրել ըստ ծննդյան ԱՄՆ քաղաքացիություն ստանալու իրավունքի սահմանափակումների դեմ
22 նահանգի, ինչպես նաև Սան Ֆրանցիսկո քաղաքի և Կոլումբիայի շրջանի գլխավոր դատախազները հայցեր են ներկայացրել՝ փորձելով արգելափակել նախագահ Դոնալդ Թրամփի՝ ըստ ծննդյան ԱՄՆ քաղաքացիություն ստանալու իրավունքը սահմանափակելու գործադիր հրամանը, հաղորդում են ABC-ն և AP-ն:
Երդմնակալության օրը նախագահը հրաման է ստորագրել, ըստ որի՝ հաջորդ ամսից ԱՄՆ-ում անօրինական կամ ոչ ներգաղթային վիզա ունեցող մայրերից ԱՄՆ-ում ծնված երեխաներն այլևս չեն կարողանա ինքնաբերաբար դառնալ ԱՄՆ քաղաքացի:
ԱՄՆ քաղաքացիության իրավունքը բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են ԱՄՆ հողում, ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղումով: «Նախագահը չի կարող գրչի մի հարվածով չեղյալ հայտարարել 14-րդ ուղղման գոյությունը։ Վերջապետ», - ասել է Նյու Ջերսիի գլխավոր դատախազ Մեթ Պլատկինը:
Մասաչուսեթսում և Նյու Հեմփշիրում մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք պաշտպանում են միգրանտների իրավունքները, նույնպես երեքշաբթի հայցեր են ներկայացրել՝ Թրամփի հրամանը հակասահմանադրական ճանաչելու պահանջով, հայտնում է ABC-ն։
Հայցվորները պնդում են, որ երկրում տարեկան 150,000 երեխա է ծնվում ոչ քաղաքացի ծնողներից, և որ հրամանով նախատեսված միջոցների իրականացումը նրանց կկանգնեցնի արտաքսման վտանգի առջև: Նրանք վախենում են, որ երեխաները կարող են զրկվել բժշկական օգնության հասանելիությունից:
Սպիտակ տունն ընդգծել է, որ իրենք պատրաստ են դատական գործընթացների։ «Արմատական ձախերը կարող են կամ հակառակ ալիքի վրա լողալ և դիմակայել ժողովրդի ճնշող կամքին, կամ կարող են միանալ մեզ և աշխատել նախագահ Թրամփի հետ»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".