«Ջերմուկի» շշից քացախաթթու խմած վլադիկավկազցի գործարարի մահվան գործը կասեցվել է
«Ջերմուկի» շշից քացախաթթու խմած վլադիկավկազցի 65-ամյա գործարար Օլեգ Գուսովի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է։ ՌԻԱ Նովոստիին այդ մասին հայտնել է ընտանիքի փաստաբան Այրաթ Խիկմատուլինը:
Որոշման պատճառը չի նշվում։
Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել անվտանգության պահանջները չբավարարող ծառայություններ մատուցելու հետևանքով անզգուշությամբ առաջացրած մահվան հոդվածով։ Մահացածի այրին ու դուստրերը հայց էին ներկայացրել հանքային ջուր արտադրող ընկերության դեմ։ Սակայն Վլադիկավկազի խորհրդային շրջանային դատարանը ընթացք չի տվել գործարարի ընտանիքի հայցին։
Հիշեցնենք, որ 2024–ի փետրվարի 13–ին հայտնի դարձավ, որ Վլադիկավկազում «Ջերմուկ» հանքային ջրի շշով քացախաթթու խմելուց հետո կերակրափողի այրվածք ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է: Դեպքից հետո ընկերությունը պարզաբանում էր ներկայացրել և հայտնել, որ արտադրությունն ավտոմատացված է, և միայն մեկ շշի մեջ շեղում լինել չի կարող։ «Ջերմուկ գրուպ» հանքային ջրերի գործարանի գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ձեռնարկության կողմից արտադրվող հանքային ջրի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ֆիզիկական, քիմիական և մանրէաբանական ստուգումների, որոնք հաստատում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը։ Նա նաև ընդգծել էր, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։
«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել նաև հունվարի 21–ին` նշելով, որ ընկերությունը Գուսովի մահվան քրեական վարույթում նույնիսկ ներգրավված կողմ չէ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 19:47
Лжец, опубликуй документ, ты, наконец, собираешься публично рассказать, что такое это так называемое мирное соглашение? Об этом в беседе с журналистами 17 марта заявил лидер движения «Во имя Родины», архиепископ Баграт Галстанян.
-
2025-03-17 19:46
Семилетний воспитанник спортцентра «Дюцазнатун» фонда Hi-Am Нарек Глчян официально внесен в Книгу рекордов Гиннесса.
-
2025-03-17 19:43
Йеменские силы во второй раз за последние часы атаковали американский авианосец USS Harry S. Truman, сорвав авиаудары США. Об этом сообщает Irna.
-
2025-03-17 18:58
Молодые представители движения «Священная борьба» на перекрестке улицы Туманяна и Северного проспекта в Ереване проводят акцию протеста под названием «Не доверяю этим властям».