Համաշխարհային բանկի խումբը հաստատել է Հայաստանի հետ նոր հնգամյա «Երկրի գործընկերության շրջանակը»
Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ նոր հնգամյա «Երկրի գործընկերության շրջանակը» (ԵԳՇ): Այս շրջանակի նպատակն է նվազեցնել աղքատությունը և նպաստել բարգավաճմանը ողջ երկրում՝ ստեղծելով ավելի լավ աշխատատեղեր, զարգացնելով մարդկային կապիտալն և ուժեղացնելով դիմակայունությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀԲ-ի Երևանի գրասենյակից:
Վերջին տարիներին Հայաստանը զարգացման զգալի ձեռքբերումներ է ունեցել։ Այնուամենայնիվ, ենթակառուցվածքների բացերը, ներքին և օտարերկրյա ներդրումների ցածր և գործազրկության բարձր մակարդակը դեռևս հանդիսանում են աճի հիմնական խոչընդոտները: Կրթության և առողջապահության անհավասար հասանելիությունն ու արդյունքները սահմանափակումեն բնակչության աշխատունակությունն ու արտադրողականությունը: Հայաստանը խոցելի է նաև կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ:
Նոր ռազմավարությունն ընդգծում է տնտեսական ցնցումների, անկայունության և հակամարտությունների, բնական աղետների և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման անհրաժեշտությունը: Հաստատված գործընկերության շրջանակը կօգնի Հայաստանին ունենալ.
Ավելի շատ ու ավելի լավ աշխատատեղեր՝ ապահովելով մասնավոր հատվածի աճի ավելի լավ պայմաններ և հասցեագրելով աշխատուժի հմտությունների բացը:
Ավելի ուժեղ մարդկային կապիտալ՝ բարելավելով որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու սոցիալական պաշտպանությունը:
Ավելի դիմակայուն տնտեսություն՝ կլիմայի նկատմամբ կայուն տնտեսական գործունեության զարգացման և պետական և ինստիտուցիոնալ համակարգերի հզորացման միջոցով։ Սա ներառում է պետական ֆինանսների կառավարումը, ռազմավարական պլանավորումը և պետական կառավարման բարեփոխումները։
«Գործընկերության այս նոր շրջանակը վկայում է մեր հանձնառության մասին՝ աջակցելու Հայաստանին ավելի դիմակայուն և ներառական տնտեսություն կառուցելու գործում: Կենտրոնանալով աշխատատեղերի ստեղծման, մարդկային կապիտալի և դիմակայունության վրա՝ մենք նպատակ ունենք բարելավելու հայերի կյանքի որակը և օգնելու երկրին հաղթահարել ապագա մարտահրավերները», - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։
Նոր ռազմավարությունն ընդգծում է մասնավոր կապիտալի մոբիլիզացումը Համաշխարհային բանկի խմբի կառույցների կողմից՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (ԲՆԵԳ) սերտ համագործակցության միջոցով: ՎԶՄԲ-ի կողմից ակնկալվում է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում առաջիկա հինգ տարիների ընթացքում՝ խթանելու բարեփոխումները, որոնք թույլ կտան ՄՖԿ-ին և ԲՆԵԳ-ին ներգրավել ավելի շատ մասնավոր կապիտալ:
ՄՖԿ-ն իր ուշադրության կենտրոնում պահելով մասնավոր հատվածը, նախատեսում է խթանել ներդրումները ենթակառուցվածքներում և տնտեսության իրական հատվածներում, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով: Վերոնշյալ գործընկերության շրջանակում ՄՖԿ-ն կխթանի մասնավոր հատվածի մասնակցությունն ու ներդրումը կայուն ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպիսիք են «կանաչ» էներգիան, ջուրը, կապը և ավելի «կանաչ» տրանսպորտը: ՄՖԿ-ն նաև կաշխատի ֆինանսական հաստատությունների հետ՝ ընդլայնելու կլիմայահեն ապրանքների հասանելիությունը, խթանելու կայուն ֆինանսներն ու կանաչ պարտատոմսերը, ինչպես նաև առաջ մղելու թվային փոխակերպումը: Նախատեսվում է, որ կազմակերպության ներդրումները կկազմեն 500-700 միլիոն ԱՄՆ դոլար:
Իվանա Ֆերնանդես Դուարտեն, ՄՖԿ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարն ասաց, «Մենք նպատակ ունենք խթանել մասնավոր հատվածի աճը Հայաստանում՝ օգտագործելով կայուն ֆինանսների և մասնավոր կապիտալի մոբիլիզացման մեր փորձը: Նոր ռազմավարության շրջանակներում մեր համատեղ ջանքերով մենք նպատակ ունենք նպաստել կանաչ զարգացմանը՝ ապահովելով երկրի երկարաժամկետ բնապահպանական և տնտեսական բարեկեցությունը»։
Համաշխարհային բանկը հավատարիմ է իր որոշմանը՝ աջակցելու Հայաստանին աղքատության կրճատման և ավելի բարեկեցիկ ու դիմակայուն ապագա ստեղծելու զարգացման ճանապարհին: 1992 թ․-ին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրել, այդ թվում մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի ընթացիկ ներդրումային պորտֆելը, ներառյալ ներդրումային վարկավորումը, դրամաշնորհների տրամադրումը, վերլուծական աշխատանքն ու տեխնիկական աջակցությունը: Հայաստանն աջակցություն է ստացել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր երկիր դարձավ 2023 թվականին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։ 1995 թ․-ից ի վեր, երբ Հայաստանը դարձավ անդամ-պետություն, ՄՖԿ-ն ներդրել է մոտ 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար, ներառյալ մոբիլիզացումը, ԲՆԵԳ-ը՝ մոտ 39 միլլիոն ԱՄՆ դոլար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 16:29
В правительстве Армении нет обсуждений и повестки о выходе республики из ЕАЭС. Об этом в Национальном Собрании на заседании постоянной парламентской Комиссии по региональной и евразийской интеграции во время обсуждения отчета о ходе реализации и итогах госбюджета за 2024 год заявил 17 марта министр экономики республики Геворг Папоян, отвечая на вопросы оппозиционных депутатов.
-
2025-03-17 16:28
В 2024 году товарооборот Армении со странами-членами ЕАЭС увеличился на 154%. Об этом в Национальном Собрании на заседании постоянной парламентской Комиссии по региональной и евразийской интеграции во время обсуждения отчета о ходе реализации и итогах госбюджета за 2024 год заявил 17 марта министр экономики республики Геворг Папоян.
-
2025-03-17 16:27
Спикер армянского парламента Ален Симонян предложил отправить на экспертизу Конституции Армении и Азербайджана.
-
2025-03-17 16:25
Не прошло и недели с того момента, как Тбилисский городской суд приговорил Михаила Саакашвили к 9 годам лишения свободы по делу о растрате бюджетных средств в особо крупном размере, сегодня суд назначил экс-президенту страны дополнительные 4,5 года по делу о незаконном пересечении государственной границы.