Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից և նշեց պատճառները
Ես նախորդ օրվա քննարկումներից հետո, քննարկումների արդյունքում որոշել եմ կամովին իմ թեկնածությունը հանել: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում Civic.am-ի հետ զրույցում նշեց ԲԴԽ թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը:
Խոսելով պատճառների մասին, նա աասաց. «Երկու պատճառ եմ տեսնում. Նախորդ օրերից սկսած եղան քննարկումներ երկու գույքային հարցի շուրջ՝ հողամասի և այն ընկերությունում իմ ներգրավվածության հետ կապված: Ես գտնում եմ, որ այդ չփարատված կասկածների պայմաններում դատավոր նշանակելը կոռեկտ չի, դա վնասելու է մեր դատարանի իմիջին և դատավորի կարգավիճակին:
Միաժամանակ, այդ ամեն ինչը կարող է վնասաբեր լինել նաև մեր կուսակցության իմիջին: Այդ պատճռով համարում եմ, որ իմ նշանակումը հնարավոր չէ»:
Սիրունյանն ընդգծեց, որ ինքը դեռևս կուսակցական է և ՔՊ-ին իր անդամակցությունը պետք է դադարեցներ ընտրվելուց հետո. «Ես հանում եմ իմ թեկնածությունը և պետք է խնդրեմ, որ եթե այդպիսի կարգ կա՝ ԱԺ-ն չքվեարկի», - ասել է նա:
Իր հերթին, ՔՊ խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկումներում նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, ինքը այս պարագայում իր թեկնածությունը հետ է քաշում, որպեսզի իրավիճակը պարզաբանվի: Պարզաբանվելուց հետո, եթե առիթ լինի կխոսենք»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".