Քաղաքացիները բացասաբար են գնահատել Երևանի քաղաքապետի աշխատանքը. Հարցում
Գնահատելով Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը՝ հարցման ենթարկվածները Դավիթաշենի ղեկավարին 5 հնարավորից 3,5 միավոր են տվել։ Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է սոցիոլոգ Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները։
Նա նշել է, որ այս հարցման մեջ ամենաքիչ միավորներ ստացել է ինքը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ 2,5 միավոր 5 հնարավորից։ Նավասարդյանը ենթադրել է, որ այս ցուցանիշների վրա ազդել է քաղաքապետի հոր շուրջ ծագած սկանդալը։
Նրա խոսքով՝ Երևանի ավագանիում ամենաբարձր գնահատականը ստացել է «Մայր Հայաստան» խմբակցությունը՝ 2,5 միավոր 5 հնարավորից։ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը ստացել է 2,4 միավոր, «Հանրային ձայն» խմբակցությունը՝ 2,2 միավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ 2,1 միավոր, «Հանրապետություն» խմբակցությունը՝ 1,9 միավոր»,- ավելացրել է նա։
Հեռախոսով իրականացված հարցումը 643 հարցվողների շրջանում իրականացվել է 2025թ. հունվարի 9-14-ին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.