Ռուբիո․ ԱՄՆ-ը չի զոհաբերի իր շահերը հակամարտությունների կանխման համար
Ամերիկյան ներկա վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, կաշխատի համաշխարհային խաղաղության խթանման ուղղությամբ, սակայն չի զոհաբերի իր ազգային շահերն ու արժեքները որոշակի հակամարտությունները կանխելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք հասկանում ենք, որ, ցավոք, կոնֆլիկտներ կլինեն մարդկանց միջև մարդկային էության պատճառով: Մենք կձգտենք խուսափել և կանխել դրանք, բայց ոչ երբեք ի հաշիվ մեր ազգային անվտանգության, ոչ մեր ազգային շահերի, ոչ երբեք ի հաշիվ մեր հիմնական արժեքների՝ որպես երկիր և ժողովուրդ»,- հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության նոր ղեկավարը՝ առաջին աշխատանքային օրը խոսելով ենթակաների հետ։
«Ես ելնում եմ այն բանից, որ բոլոր երկրները առաջ են տանում իրենց ազգային շահերը։ Այն դեպքերում, և հուսով եմ, որ դրանք շատ կլինեն, երբ մեր ազգային շահերը համընկնեն, մենք կձգտենք միասին աշխատել»,- վստահեցրել է Ռուբիոն։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Թրամփի հիմնարար նպատակը «գլոբալ քաղաքականության համար խաղաղության խթանումն ու հակամարտությունների կանխումն է»։
Ռուբիոն նաև ներկայացրել է իր պատկերացումները ԱՄՆ պետդեպարտամենտի գլխավոր առաքելության վերաբերյալ։ «Երբեմն միջազգային հարաբերություններում մեր ունեցած բոլոր ընտրությունները հանգում են գործողությունների երկու վատ տարբերակի: Եվ մենք պարզապես փորձում ենք պարզել, թե դրանցից որն է, որ ավելի քիչ է վատ: Ցավալի է, բայց աա է ճշմարտությունը: Սա դժվար գործ է, և մենք կձգտենք դա լավ անել։ Սա մեր գերատեսչության կենտրոնական խնդիրն է։ Եվ սա կլինի կենտրոնական խնդիր, քանի դեռ Դոնալդ Թրամփն է նախագահը: Եվ մենք արդյունավետ կաշխատենք նրա անունից»,- ասել է Ռուբիոն:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 18:58
Молодые представители движения «Священная борьба» на перекрестке улицы Туманяна и Северного проспекта в Ереване проводят акцию протеста под названием «Не доверяю этим властям».
-
2025-03-17 18:57
Только через формирование железобетонных гарантий безопасности можно будет достичь прочного мира на Украине. Об этом заместитель министра иностранных дел РФ Александр Грушко заявил «Известиям».
-
2025-03-17 18:56
Правительство Чехии хочет обсудить в Европейском Союзе будущее базирующейся в Праге медиакорпорации «Радио Свободная Европа/Радио Свобода» (РСЕ/РС), которая лишилась финансирования из США. «Продолжение такого вещания отвечает интересам Европы», - заявил министр иностранных дел Ян Липавский.
-
2025-03-17 18:55
Вашингтон настаивает на хотя бы краткосрочном прекращении огня в Украине, поскольку продолжение боевых действий не способствует переговорному процессу. Такую позицию высказал глава Госдепартамента США Марко Рубио в интервью американскому телеканалу CBS.