Последние новости

ԲԱՔՎՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է «ԱՐՑԱԽՅԱՆ ՆՅՈՒՐՆԲԵՐԳԻ» ՎԵՐԱԾՎԵԼ ՀԵՆՑ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ

Այսօր Բաքվում շարունակվելու է հայերի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար ամոթալի այն գործողությունը, որը ցեղասպան պետությունում անվանում են «դատավարություն» գերեվարված հայերի և պատանդների նկատմամբ: Առաջին նիստի հաջորդ օրերի ընթացքում տրվել են հնարավոր բոլոր գնահատականներն այդ ինքնադատաստանին, արտահայտվել են բազմաթիվ փորձագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ, հայտնի մարդիկ: Իհարկե, ցանկալի կլիներ ավելի մեծ արձագանքը, բայց Բաքվի ռեժիմի հետ փաշինյանական հանցախմբի լիակատար համերաշխության պայմաններում ստիպված ենք բավարարվել նրանով, ինչ կա։

Մինչդեռ բոլոր այս օրերին՝ Բաքվի դատարանի դահլիճից լուսանկարների հրապարակումից հետո, չէր լքում այն զգացողությունը, որ ալիևյան ռեժիմի հրապարակած «պատկերը» ինչ-որ բան է հիշեցնում, ենթագիտակցությանը սաստիկ պարտադրում շատ հայտնի իրադարձությանը հատուկ հարմարեցված զուգահեռ: Կռահեցինք ուշացումով, բայց հստակ, բավական էր լոկ հիշել Բաքվի սուլթանի հունվարի 7-ի հարցազրույցն իր լրատվամիջոցներին, գերեվարված և պատանդ վերցված հայերի «դատավարության» ամսաթվի հայտարարումից մեկ օր անց:

Ալիևը փորձում է հրամցնել Արցախի առաջնորդների հանդեպ ինքնադատաստանն իբրև իր «նյուրնբերգյան դատավարություն»։ Իր էությամբ ու վարած քաղաքականությամբ բացարձակ ֆաշիստն ու նացիստը ձգտում է ներկայացնել դա իբրև դատավարություն ընդդեմ «ֆաշիստական Հայաստանի», ինչի մասին լկտիաբար ճամարտակում էր իր հարցազրույցում, մոռանալով բացարձակ միապետի կարգավիճակով իշխանավարման 20 և ավելի տարիների ընթացքում իր սեփական և իր հրամանով կատարված բազմաթիվ հանցագործությունների մասին։ Սկսած 2004 թվականի փետրվարի 19-ից, երբ Բուդապեշտում տեղի ունեցած հրեշավոր սպանությունը նշանավորեց Ալիևի (այն ժամանակ կրտսերի) արյունալի գահակալումը և դարձավ անմարդկայնության, հանցավորության և բոլոր ու ամեն տեսակի իրավական ու մարդկային նորմերի և օրենքների ոտնահարման սարսափելի հետքերով լեցուն ցմահ նախագահության հայտ։

Հիշեցնեմ, որ հունվարի 7-ին այդ մարդակերպ ճիվաղը հայտարարեց, թե «գրեթե 30 տարի շարունակ Հայաստանը կառավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողներ, որոնք ձևավորել են իրենց նմանությամբ երկիր»: Հիմա նա փորձում է ցույց տալ, թե «նյուրնբերգյան դատավարություն» է անցկացնում ընդդեմ «հայկական ֆաշիզմի»՝ ի դեմս դրա «կրողների», և անում է դա հանուն «տարածաշրջանում խաղաղության»։

«Պատկերը», որը թույլատրվել էր դուրս բերել դատարանի դահլիճից՝ ի տես ամենքի, առավելագույնս նմանեցված էր 1945-ի նոյեմբերին Նյուրնբերգյան դատավարության մեկնարկի հայտնի կադրերին։ Եվ այդ կադրերի նպատակներից մեկն այն անհեթեթ մեղադրանքների տեսողական հաստատումն էր, որոնք նա ցանկանում է վերագրել Արցախի նախկին ղեկավարությանն ու Ղարաբաղյան պատերազմների մասնակիցներին։ Եվ դրանով իսկ՝ ողջ հայ ժողովրդին։

1988-1992թթ.Ադրբեջանում հայերի ցեղասպանության մասին պատմող «Սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմաշարի ամենավերջում հնչում էր «Սումգայիթյան (Բաքվի, Մարաղայի) Նյուրնբերգը դեռ առջևում է» արտահայտությունը: Հայ քաղաքական որոշ գործիչներ հետագայում բազմիցս կրկնել են այդ միտքը։ Այսօր Ալիևը ջանում է ապացուցել, թե «նյուրնբերգ» կարող է կազմակերպել հենց իր ցեղասպան պետկազմավորումը, որի ողջ կարճ պատմությունը, բացի մազութ-գազային «ձեռքբերումներից», նշանավորվել է մեկ բանով՝ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության շարունակությամբ։

Գրեթե նույնն է ասվում նաեվ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հայտարարության մեջ, որը հնչեցվեց Բաքվում «դատավարության» մեկնարկի օրը: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերակենդանացրել է Իոսիֆ Ստալինի ամենասարսափելի գործիքներից մեկը՝ ցուցադրական դատավարությունը»,- գրում է Օկամպոն՝ ընդգծելով. «Այդ վարույթները կանխորոշված են։ Մեղադրյալներն արդեն դատապարտված են: Մեղադրանքները, որքան էլ սին ու գրոտեսկային լինեն, ծառայում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բանտարկյալների դեմ ադրբեջանական ռեժիմի իրականացրած հանցագործությունների կոծկմանը»:

Հենց այդպես. հայերի նկատմամբ կազմակերպելով, ինչպես ինքն է կարծում, «նյուրնբերգյան դատավարություն»՝ Ալիևը հույս ունի մոռացության մատնել և կոծկել Ադրբեջանի հանցագործություններն ընդդեմ հայ ժողովրդի։ Եվ մի՞թե դրանում չեն ամփոփված միջազգային դատական հայցերից հրաժարվելու Հայաստանին ներկայացվող պահանջների պահճառները, որոնք Երևանում բազմած նրա հանցակիցը պատրաստ է բավարարել։

Թույլ տանք մեզ, սակայն, ենթադրել, որ Ալիևի ձեռնարկած «նյուրնբերգը» կարող է շրջվել իր իսկ դեմ. չափից ավլի է լկտիացել Բաքվի բռնապետը, չափազանց հեռուն գնացել սեփական անպատժելիության վստահության մեջ։ Իսկ գլխավորը՝ հայտնվել է բավական ցուցանշական երկընտրանքի առջև. փակ, թե բաց դատավարություն։ Չէ որ դեռ դրա մեկնարկից առաջ համաշխարհային ԶԼՄ-ներ արտահոսեցին իր համար շատ անցանկալի տեղեկություններ այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել Արցախում և ինչ է կատարվում Բաքվում։ Չենք խոսում արդեն այն մասին, թե ինչ տխուր «համբավ» է վայելում Բաքվի իշխանությունը, այդ թվում՝ Ադրբեջանի արդարադատության համակարգը վերջին տասնամյակների ողջ ընթացքում։

Փակ դատավարությունն ամեն դեպքում կայուն կասկածներ կառաջացնի նույնիսկ ամենաչեզոք դիտորդների մոտ. այն է՝ ուրեմն թաքցնելու բան ունեն։ Իսկ բաց դատն անկանխատեսելի հետևանքներով է սպառնում «դատավորներին» և նրանցից գլխավորին։ Եվ Ալիևի առջև կանգնած այդ երկընտրանքը դրսևորվեց հենց առաջին օրը։ Ինչպես հաղորդեց «Ազատություն» ռադիոկայանը, «թեև հայտարարվել էր, թե դատավարությունն անցել է «բաց ռեժիմով», սակայն լսումներն անցկացվել են դռնփակ: Նիստերին թույլատրվել է ներկա գտնվել միայն Ադրբեջանի երկու պաշտոնական լրատվամիջոցների՝ AzTV-ի և Azertac-ի աշխատակիցներին»։

«Դատավարության» մեկնարկից առաջ, հիշեցնենք, մերժվել էր ոչ միայն միջազգային փաստաբանների, այլև անկախ դիտորդների, իրավապաշտպանների մուտքը նիստերի դահլիճ (նույնիսկ Ադրբեջան), չենք խոսում արդեն «մեղադրյալների» ընտանիքի անդամների և մերձավորների մասին։ Մի բան հաստատ է. Ալիևը բաց կանցկացնի նիստերը միայն այն դեպքում, եթե վստահ լինի իր համար դրանց բացարձակ անվտանգության մեջ։ Իսկ փակ բնույթն ու փաստաբանների և միջազգային կամ հայ հանրության ցանկացած ներկայացուցչի մասնակցության արգելումն անխուսափելիորեն շատ լուրջ ստվեր կգցի և՛ «դատավարության», և՛ այն նպատակների վրա, որ հետապնդում է Ալիևը։

Եվ, իհարկե, ոչ մի «նյուրնբերգի» մասին այդ դեպքում խոսել հնարավոր չէ. հակառակը, նրա ձեռնարկած ցինիկ ու հանցավոր շոուն սպառնում է իսկական ղարաբաղյան «նյուրնբերգի» փոխարկվել հենց Բաքվի դահճի համար։ Դեռ ոչինչ ավարտված չէ, և Արցախի հարցը շարունակում է բաց մնալ, այլապես Մինսկի խմբի լուծարումն այդքան կարևոր չէր լինի Ալիևի ու Փաշինյանի համար:

Եվ վերջինը: Նրանում, որ Ալիևը փորձում է «նյուրնբերգ» կազմակերպել հայերի դեմ, անշուշտ, կա նաև Հայաստանի դե ֆակտո իշխանությունների մեղքի պատկառելի բաժինը. հենց Նիկոլն է իր հանցակցի համար ապահովել և շարունակում ապահովել այդ հնարավորությունը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВЕРНЕТСЯ ЛИ ПАШИНЯН ИЗ АНКАРЫ В СОПРОВОЖДЕНИИ ТУРЕЦКОГО СПЕЦНАЗА?
    2025-06-18 09:49

    «Ни один логически мыслящий человек не удивится, если бегущий на карачках в Анкару Никол вернется в Ереван в сопровождении турецких войск. Повторяю: у Никола нет другого ресурса для сохранения власти, кроме вилайетизации Армении. Кажется, турки уже назначили цену вилайетизации Армении, взятия Никола под свою опеку и сохранения его власти на турецко-азербайджанских штыках: это разрушение Церкви и вывод российской базы», - написал в Фейсбук экс-депутат НС РА Мигран Акопян. 

  • РЕГИОН ГОРИТ, МИР НА ГРАНИ ТРЕТЬЕЙ МИРОВОЙ – МИД АРМЕНИИ ОТДЫХАТЬ ИЗВОЛИТ
    2025-06-16 09:13

    В ночь на 13 июня Ближний Восток оказался буквально взорван нападением Израиля на Иран, которое поставило планету на грань Апокалипсиса – никогда еще за последние как минимум полвека третья мировая война не казалась такой близкой. Сообщения о взаимных ударах следуют одно за другим, и прекращение конфликта дипломатическими средствами выглядит труднодостижимым. Происходит все это между странами, в которых армянское присутствие более чем ощутимо – как в смысле общин, имеющих важное значение для нации, так и в плане бесценного историко-культурного и духовного наследия.

  • АРАБАТ НАГРАДИЛ АЗУЛЕ ЗА ТО, ЧТО ЮНЕСКО ЗАКРЫВАЕТ ГЛАЗА НА ВАНДАЛИЗМ АЗЕРБАЙДЖАНА
    2025-06-12 09:14

    «Генеральный секретарь ЮНЕСКО Одри Азуле награждена армянским "Орденом дружбы". Награду Азуле "за значительный вклад в укрепление и развитие сотрудничества между Арменией и ЮНЕСКО, а также защиту гуманитарных ценностей" вручил глава армянского МИД Арарат Мирзоян на встрече в Ницце. Собеседники обсудили вопросы, связанные с активным участием Армении в ЮНЕСКО, защитой культурного наследия в кризисных ситуациях и реализацией различных программ. Они коснулись программ по поддержке армян, насильственно перемещенных из Нагорного Карабаха», - говорится в сообщении, опубликованном на официальном сайте МИД РА.

  • ИНЦИДЕНТ С НЕСОВЕРШЕННОЛЕТНИМИ ИЗ ТЕХА: «ПОХИЩЕНИЯ НЕ БЫЛО». А ЧТО ЖЕ БЫЛО?
    2025-06-09 09:45

    В полдень 6 июня информационное поле взорвала новость о том, что в Сюникской области пропали двое несовершеннолетних жителей села Тех. Согласно сообщению Службы нацбезопасности Армении, 17-летние Карен Джангирян и Андрей Гягунц около 01:20 часов на территории, прилегающей к селу Аравус, заблудились и оказались на территории Азербайджана.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ