Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորված նախկին պատգամավորի խափանման միջոցը փոխվել է
ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղադրվող ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանը։
Որոշումը կայացրել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ։
Նշենք, որ 2022 թվականի հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ կորել է Քոքոբելյանի հայրը` Գրիշա Քոքոբելյանը։ Նրա անհետացման դեպքի առիթով քննչական կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օգոստոսի 2-ին Խաչատուր Քոքոբելյանը հայտնեց, որ հայրը ողջ և առողջ գտնվել է, իսկ օգոստոսի 11-ին հայտարարեց, որ առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։
Մելքոնյանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել էր 2 պատճառաբանությամբ, նախ` իբրև թե իրեն պատկանող առարկայի վրա, այսպես ասած, հայտնաբերել են հանցագործության հատկանիշներ։
Երկրորդ՝ կա տեսագրություն, որտեղ երևում է, թե Սուրեն Մանուկյանը կատարել է իրեն մեղսագրված հանցանքը (խոսքը Քոքոբելյանի հոր առևանգման մասին է – խմբ)։
«Այսօր արդեն հիմնական դատալսումներն ավարտված են և դրանց արդյունքում պարզվել է, որ Սուրեն Մանուկյանը չի ունեցել որևէ առարկա, որի վրա հանցագործության հատկանիշներ են հայտնաբերվել։ Մենք էլ չգիտենք` ինչ առարկայի մասին է խոսքը, դա նախաքննական մարմնի ստեղծագործությունն է։ Ինչ վերաբերում է տեսագրող սարքին, որն առգրավվել է տուժող Գրիշա Քոքոբելյանի տան բակից, այն գոյոթյուն չունի, վերացված է։ Սրա համար թող մտահոգվեն ՔԿ նախագահն ու գլխավոր դատախազը։ Չկա նաև որևէ վկա, որը կարող էր մատնացույց անել Սուրեն Մանուկյանին` իբրև հանցագործություն կատարողի»,– նշեց փաստաբանը։
Մելքոնյանն ընդգծեց` ամիսների պայքարից հետո հիմնական դատալսումներով հերքվել են Սուրեն Մանուկյանի կալանքի առաջնային հիմքերը։ Շեշտեց` դատավոր Սասուն Մխիթարյանն ի վերջո խիզախություն է դրսևորել և հաստատել` Սուրեն Մանուկյանը կալանքի ենթակա չէ։ Ըստ Մելքոնյանի` իրենք դատարանի որոշումը դեռ չեն ստացել։
Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել 2022 թվականի օգոստոսի 11-ից։ Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Ս.Մանուկյանը Ա. Քամալյանը, Մ.Մուրադյանը, Թ.Պողոսյանը մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Աչաջուր գյուղի բնակիչ Գրիշա Քոքոբելյանին առևանգելու և շորթմամբ նրա հարազատներից առանձնապես խոշոր չափերի` 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ։
Սուրեն Մանուկյանի նկատմամբ, խափանման միջոց կիրառվելուց բացի, նաև երկրից բացակայելու արգելք է դրված։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".