Ադրբեջանցիները Դադիվանքը համարում են ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունը այլ է
Գեղարդ հիմնադրամը ահազանգում է ադրբեջանական հերթական կեղծիքի մասին Դադիվանքի վերաբերյալ:
Հայկական միջնադարյան նշանավոր վանական համալիրներից է Դադիվանքը (Խութավանք), որի մասին մատենագիտական առաջին հիշատակումները վերաբերում են 9-րդ դարին։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է սբ․ Թադեոս առաքյալի հետևորդ Դադեի կողմից՝ 1-ին դարում։ Եղել է Խաչենի կրոնական ու մշակութային խոշոր կենտրոն։ Գլխավոր եկեղեցին Կաթողիկե Սուրբ Նշանն է, որը 1214 թվականին կառուցել է Հաթերքի հայոց մեծ իշխան Վախթանգի կինը՝ Արզուխաթունը։ Հայտնի է, որ Դադիվանքում 1184 թվականին Մխիթար Գոշն ավարտել է իր հռչակավոր «Դատաստանագիրք Հայոց»-ը։ Վանական համալիրի տարածքում պահպանվել են բազմաթիվ խաչքարեր ու որմնագիր հայալեզու արձանագրություններ։ 2021 թվականի մայիսից հայերի մուտքն օկուպացված Դադիվանքի տարածք արգելվել է ադրբեջանցիների կողմից։
Թեև ուդիները քրիստոնյաներ են և կրել են հայ ժողովրդի մշակութային ազդեցությունը, եղել են Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, սակայն Դադիվանքի եկեղեցական ճարտարապետությունն ու նյութական մշակույթը վկայում են վանական համալիրի հայկական լինելու մասին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.