Դավիթ Սահակյանց․ Կփորձենք զրոյից ստեղծել այն, ինչ ունեինք ժամանակին
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ առաջիկայում կդադարեցվի Կենտրոն համայնքում գործող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» հասարարակական կազմակերպության գրանցման իրավունքը։ Պարզ ասած՝ ՀԿ-ն այլևս չի կարողանա շարունակել իր աշխատանքը նույն տարածքում: Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի հետ:
«Ինձ բացարձակ հետաքրքիր չէ որևէ մեկնաբանություն, ինձ ասել են՝ պետք է դիմել վարչապետի աշխատակազմ: Ես «հարգելի պարոն եսիմինչյան» նախադասությունը գրելու ցանկություն չունեմ: Ես չեմ ընդունում իրենց ու տվյալ դեպքում այս ամեն ինչին վերաբերվում եմ շատ ավելի փիլիսոփայորեն: Կարծում եմ՝ ինչը ինձ չի սպանում, ուժեղացնում է»,- ասել է Դավիթ Սահակյանցը:
«Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ում աշխատում է 15 հոգի: Սահակյանցի փոխանցմամբ՝ որոշ նախագծեր կփորձեն կյանքի կոչել այլ պայմաններում:
«Հույս ունեմ, որ կլինեն մարդիկ, որոնք միգուցե կարողանան մեզ օգնել տարածքի հարցով, կամ այլ հարցերով: Կգնանք առաջ, կփորձենք զրոյից ստեղծել այն, ինչ ժամանակին ունեինք ու կորցնում ենք այսօր: Այս պահին ստուդիայում 15 աշխատող ունենք: Կան նախագծեր, որոնք կշարունակենք այլ պայմաններում իրագործել»,- եզրափակել է Դավիթ Սահակյանցը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.