Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ. ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԻՐԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
Հունվարի 21-ին շարունակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների նկատմամբ դատավարությունը: News.am-ը դատավարության հետ կապված մի քանի հարց է ուղղել ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանին:
- Տիկին Սահակյան, երեկ շարունակվեց դատավարությունը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների նկատմամբ: Փորձում են դատավարության ձևական կողմն ապահովել, հրապարկվում են ցուցմունքներ Արայիկ Հարությունյանից: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հաղորդեցին, որ փաստաբաններն իրենց պաշտպանյալների խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել: Սակայն չի հստակեցվում, թե ինչ է նշանակում տնային կալանք հայ գերիների դեպքում։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը:
- Այս գործընթացն Ադրբեջանից զատ այլ ատյաններ չեն ընդունելու ու լեգիտիմ չեն ճանաչելու, և դատական ակտերը ևս ոչ լեգիտեմ են համարվելու: Սա արհեստականգործընթաց է: Գործ ունենք շինծու դատավարությունների հետ, որոնց հիմնական նպատակը Արցախի ղեկավարությանը պատժելն է հանուն Արցախի պետականության իրականացրած գործունեության համար: Այս անձանցմիջոցով նրանք դատապարտում են Արցախի ինքնորոշման իրավունքը և այդ գործընթացում ներգրավվածություն ունեցող անձանց: Եվ ստորացումներն էլ ուղղված են ոչ միայն քաղբանտարկյալներին, այլ ողջ հայ ժողովրդին: Ցուցմունքների մասով էլ պետք է նկատի ունենալ, որ դրանք կորզվում են կյանքի սպառնալիքի տակ, գրվում են հատուկ ծառայությունների կողմից և հարկադրվում են հայ պատանդներին ու գերիներին:
Ինչ վերաբերում է խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու երեկվա միջնորդություններին, ապա այժմ դեռ փորձում ենք հասկանալ խնդիրը:
- Տիկին Սահակյան, Դուք և հայկական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ դիմել էիք միջազգային կազմակերպությունների, Բաքվում հավատարմագրված դեսպանների՝ կոչ անելով մշտադիտարկում իրականացնել դատական գործընթացի նկատմամբ: Տեղեկություններ ունեք արդյոք՝ Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցո՞ւմ են դատավարությանը:
- Արձագանքները դեռ ստացվում են: Տեղեկությունն ամբողջացնելուց հետո կհրապարակենք: Բայց արդեն հայտնի են դեպքեր, երբ իրավապաշտպանները դիմել են Ադրբեջանին, մուտքի թույլտվություն են խնդրել դատական նիստերին ներկա գտնվելու նպատակով, բայց նրանց մուտքի արտոնագիր չի տրամադրվել:
- Նիստերին ներկա են լինում սահմանափակ թվով ադրբեջանական լրատվամիջոցներ, որոնք հրապարակում են գրեթե նույնաբովանդակ նյութեր: Արդյո՞քունեք լրացուցիչ այլ տեղեկություններ:
- Ռուբեն Վարդանյանի ընտանիքից ինձ հասած տեղեկություններով, որը նրանց է փոխանցվել Ադրբեջանում նրա փաստաբան Աբրահամ Բերմանի միջոցով, հենց առաջին նիստում Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Վարդանյանը նաև առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության զոհերի հիշատակը՝ անկախ ազգությունից: Դատավորը նշել է, որ նման բան օրենսդրությամբ նախատեսված չէ: Վարդանյանն այնուհետ ներկայացրել է երկու միջնորդություն՝ գործերի միավորման և գործի նյութերին ծանոթանալու նպատակով լրացուցիչ ժամանակի տրամադրման վերաբերյալ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին միայն միջնորդությունների մասին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.