ՍԱ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՔԱՅԼ Է. ՌԴ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ` ԵՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
ԱԺ–ում ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի առաջիկա քննարկումն ավելի շատ խորհրդանշական քայլ է։ Այս մասին «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում կայացած քննարկման ժամանակ հայտարարեց ՌԴ քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։
Փորձագետի խոսքով` Հայաստանն իհարկե դրանով ցույց է տալիս, որ նախընտրում է գործ ունենալ ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի հետ, բայց միևնույն ժամանակ որոշ ազդանշաններից բացի, դեռ այլ քայլեր չի անում։
«Անշուշտ, հայ հասարակության մի մասի ու վերնախավի համար կարևոր են Արևմուտքի հետ շփումները։ Մյուս կողմից՝ նրանք բոլորն էլ գիտակցում են, որ Եվրամիության հետ ինտեգրման ծրագրերը, մեղմ ասած, անորոշ են։ Բացի այդ Եվրասիական տնտեսական միությունը ձեռքերում գտնվող այն թռչունն է, որից մեծապես կախված է Հայաստանի տնտեսական աճը։ Եվ դրանից հրաժարվելն այնքան էլ խելամիտ չէ», – ասաց Սիլաևը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին 20 տարիների ընթացքում բնորոշվում է որպես «կոմպլեմենտարիզմ»։ Սակայն հիմա նման մոտեցումն իրականացնելու հնարավորություններն ավելի քիչ են, քան նախկինում։
Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, ԵՄ-ին անդամակցելու նախագիծը Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.