«Դուք պետք է արձագանքեք». պատգամավորը՝ Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների նախագահներին
«Դուք պետք է արձագանքեք և քայլեր ձեռնարկեք. դադարեք լուռ մնալուց, ձեր լռությունը Հայստանի և Արցախի հանդեպ նոր հանցագործությունների առիթ է դառնում»։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի պահանջով իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը՝ դիմելով Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների նախագահներին, որոնք Հայաստանում մասնակցում են «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման։
«Դուք պետք է սակցիաներ կիրառեք ագրեսոր և դիկտարոր Ալիևի նկատմամբ։ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին անգամ փաստաբաններ ունենալու հնարավորություն չի տրվել, նրանց առաջադրվաղ բոլոր մեղադրանքներն էլ կեղծ են։ Նրանց միակ մեղավորությունն այն է, որ նրանք հայեր են։ Խնդրում ենք՝ ուշադրություն դարձրեք և խոսեք Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Խնդրում ենք՝ մի՛ եղեք Ալիևի ռեժիմի ստրուկները»,–ասաց պատգամավորը։
Ավելի վաղ հայտնել էին, որ աաղաքացիները Բաքվում ապօրինի պահվող գերիների վերադարձի պահանջով բողոքի ակցիա են իրականացնում «Dvin Seven Vision» հյուրանոցի դիմաց, որտեղ ընթանում է «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը: Պանելային քննարկմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).
-
2025-03-15 06:51
Новый лидер Сирии Ахмад аш-Шараа подписал проект Конституции, передает SANA.
-
2025-03-15 06:48
Глава "Центра права и справедливости "Татоян", бывший омбудсмен Армении Арман Татоян сомневается, что Азербайджан откажется от исков против Армении в международных судах.