Միրզոյան․ Խաղաղության պայմանագրի մնացած հոդվածների համաձայնեցումը կարող է երկար ժամանակ պահանջել
Մենք Ադրբեջանի հետ երկար ու քրտնաջան աշխատել ենք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են: Այս մասին հունվարի 23-ին Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա՝ մնացած երկու հոդվածների համաձայնեցումը կարող է երկար ժամանակ պահանջել, սակայն լուծումը երկու կողմից անհրաժեշտ քաղաքական կամքի դրսևորման մեջ է, և այս դեպքում շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի համաձայնեցնել տեքստը։
«Մեր կողմից կա այս կամքը, Հայաստանի վարչապետն արդեն ասել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ համաձայնեցնել տեքստը և ստորագրել այն»,- հավելեց նա։
Միրզոյանը ցավով նշեց, որ «հարևանների կողմից» նույն կառուցողական դիրքորոշումն ու պատրաստակամությունը չի տեսնում։
«Բացի այդ, մենք առաջարկում ենք բացել սահմանները, վերականգնել երկաթուղային տրանսպորտը ապրանքների տեղաշարժի համար՝ հնարավորություններ ստեղծելով ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Արևելքից Արևմուտք բոլոր երկրների համար։
Մյուս ուղղությունը սահմանի սահմանազատումն է, որը սկսվել և իրականացվում է Ալմա-Ալմաթի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է, որ սահմանազատումը հիմնականում ենթադրում է ԽՍՀՄ փլուզման ժամանակ երկրների միջև սահմանների վերականգնում։ «Սա առանցքային ձեռքբերում է»,- ընդգծել է նախարարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 18:09
Полиция Армении осуществляет усиленное дежурство, в рамках которого проводятся профилактические работы. Об этом говорится в заявлении МВД Армении.
-
2025-06-20 18:07
В региональных подразделениях АРФ "Дашнакцутюн" проходят незаконные задержания и обыски. Об этом сообщил в соцсетях представитель верховного органа партии Ишхан Сагателян.
-
2025-06-20 18:04
Этери Карапетян – супруга бизнесмена, благотворителя Самвела Карапетяна опубликовала пост в соцсетях, в котором подчеркнула, что их семья всегда была, есть и будет рядом с армянским народом и Армянской Апостольской Церковью.
-
2025-06-20 18:01
Очередь дошла и до АРФ Дашнакцутюн. Только что имели место незаконные задержания и обыски в отношении ответственных товарищей областных структур АРФД. Об этом говорится в заявлении, распространенном ВО АРФД.