ՋԱՐԵԴ ԳԵՆՍԵՐ․ ԹՐԱՄՓԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՎԵԼԻ ԿՈՇՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում իր պաշտպանյալին և մյուս 15 հայերին առաջադրված մեղադրանքները որակել է որպես «քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներ»: Նա ընդգծել է, որ դատավարությունները, որոնք անցկացվում են զինվորական դատարանում՝ չնայած բանտարկյալների քաղաքացիական կարգավիճակին, զուրկ ենթափանցիկությունից և անաչառությունից:
Որպես այս դատավարությունների հիմնական առանձնահատկություն նա առանձնացրել է հետևյալ կետերը՝
Դռնփակ գործընթաց: Դատական լսումներն անցկացվել են փակ դռների հետևում, որոնց մասնակցել են միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցները։ Արգելվել է միջազգային լրատվամիջոցների և անկախ դիտորդների մուտքը:
Օրինական իրավունքների խախտում: Ռուբեն Վարդանյանին մերժվել է իր փաստաբանի հետ շփումը, նա չի ունեցել հնարավորություն ծանոթանալու հիմնական իրավական փաստաթղթերին, օրինակ՝ 400 էջանոց մեղադրական եզրակացությունը, որը գրված է ադրբեջաներեն, որին Վարդանյանը չի տիրապետում:
Խոշտանգումներ: Կալանավորված ղեկավարները ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական ծանր խոշտանգումների, այդ թվում՝ մենախուց, սննդից և ջրիցզրկումև մշտական խիստ հսկողության պայմաններ:
Գենսերն ընդգծել է, որ այս դատավարությունները Արցախի ղեկավարությունը կազմաքանդելու, ինքնորոշման ջանքերը ճնշելու և տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու ավելի ընդգրկուն արշավի մի մասն են։
Վարդանյանի միջազգային իրավապաշտպանը վստահություն է հայտնել, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է ավելի կոշտ քաղաքականություն որդեգրելու Ադրբեջանի նկատմամբ, ներառյալ՝ հնարավոր պատժամիջոցներն ու դիվանագիտական ճնշումը։ Նա կարևորել է Թրամփի՝ նախկինում արված դատապարտումը՝ Արցախում էթնիկ զտումներիհարցում, ինչը ենթադրում է, որ այդ հարցը ուշադրության կենտրոնում կլինի նրա ղեկավարության ներքո։
ԱՄՆ-ի հարցում ունեցած լավատեսության ֆոնին՝ Գենսերը հիասթափություն է հայտնել Վարդանյանի և մնացած բանտարկյալների շահերի պաշտպանության հարցում Հայաստանի կառավարության սահմանափակ ջանքերի առնչությամբ: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել՝ ավելի ակտիվ դերակատարություն ցուցաբերել միջազգային հանրության աջակցությունը ներգրավելու գործում։
Ջերարդ Գենսերը նաև հորդորել է հայկական սփյուռքին՝ միասնության և գործողության։ Նա ներկայացրել է կոնկրետ քայլեր, որոնք անհատները և համայնքները կարող են ձեռնարկել, այդ թվում՝
- Գրել հոդվածներ և փոխգործակցել լրատվամիջոցների հետ՝ ընդլայնելու և բարձրացնելու խնդրի մասին իրազեկվածությունը
- Համագործակցել իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ կառավարությունների և կառույցների վրա ճնշում գործադրելու համար
- Համագործակցել այլ հալածյալ համայնքների հետ՝ խթանելու գլոբալ համերաշխությունը:
«Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար։ Խոսքը միայն հայերի մասին չէ. խոսքն արժանապատվության և ազատության հիմնարար իրավունքի մասին է»,- նկատել է Գենսերը։
Չնայած մռայլ հանգամանքներին՝ Գենսերը հույսը չի կորցնում։ Կարծում է, որ միջազգային չդադարող քարոզչությունը և Ալիևի ռեժիմի վրա ահագնացող ճնշումները, ի վերջո, կհանգեցնեն արդարության։ Նա ընդունում է Վարդանյանի և մնացած բանտարկյալների համար խիստ պատժի հավանականությունը, սակայն շեշտում է, որ նման գործողությունները հաճախ առաջացնում են համաշխարհային զայրույթ՝ ստիպելով ավտորիտար երկրների առաջնորդներին վերանայել իրենց կեցվածքը:
«Ռուբեն Վարդանյանի պատմությունը տոկունության վկայությունն է, և այն հիշեցնում է բոլորիս, որ արդարության համար պայքարը երբեք ապարդյուն չի լինում»,- իր խոսքը լավատեսորեն եզրափակել է Ջերարդ Գենսերը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 21:52
Коллектив компании "Электрические сети Армении" выражает свою полную поддержку и солидарность с предпринимателем, владельцем компании Самвелом Карапетяном. Об этом говорится в заявлении компании "Электрические сети Армении" и профсоюзной организации. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что те сотрудники "Элсетей" которые откажутся подчиниться незаконным указаниям и сообщат об этом правоохранителям, дадут конкретные показания, будут защищены государством. И после национализации "Элсетей" эти люди продолжат там работать. Лица же, которые станут принуждать к участию в акциях, будут привлечены к уголовной ответственности.
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.