ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին անհանգստացնում է Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակը
ՄԱԳԱՏԷ-ն մտահոգված է Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակով, հաճախակի պայթյուններ են լսվում հարթակի սահմաններից դուրս։ Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Արդեն մոտ երեք տարի է, ինչ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնենք կանխել միջուկային վթարը Զապորոժիեի ԱԷԿ-ում և այլ վայրերում... Վթար տեղի չի ունեցել, սակայն իրավիճակը չի բարելավվում: Այն դեռ անկայուն է։ Ես շարունակում եմ լրջորեն մտահոգվել միջուկային անվտանգության հարցով... այդ թվում` Զապորոժիեի հարթակում։ Մեր աշխատանքը դեռ հեռու է ավարտվելուց»,-Գրոսիի խոսքը մեջբերվում է ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները, որոնք գտնվում են ԶԱԷԿ-ում, վերջին շաբաթվա ընթացքում հաճախակի պայթյուններ են լսել հարթակի սահմաններից դուրս, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է միջուկային անվտանգության նկատմամբ պահպանվող սպառնալիքը:
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ԶԱԷԿ-ում ներկա են 2022 թվականի սեպտեմբերի 1-ից, գործակալության գլխավոր տնօրենի` էլեկտրակայան կատարած առաջին այցից հետո։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին` Էներգոդար քաղաքի հարևանությամբ, այն Եվրոպայում ամենամեծն է էներգաբլոկների քանակով և տեղադրված հզորությամբ. կայանում կա վեց բլոկ` յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ: 2022 թվականի հոկտեմբերին օբյեկտն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ներկայում բոլոր էներգաբլոկները գտնվում են «սառը կանգառի» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 05:59
Франция решительно осуждает приговор к пяти годам тюремного заключения, вынесенный российским судьей сопредседателю неправительственной организации по наблюдению за выборами «ГОЛОС» Григорию Мельконянцу. Об этом говорится в заявлении МИД Франции.
-
2025-05-20 05:56
Всеиндийский внутренний совет по драгоценным камням и ювелирным изделиям (GJC), высший орган, представляющий отечественную отрасль драгоценных камней и ювелирных изделий Индии, обратился к членам отрасли с просьбой прекратить деловые операции с Турцией и Азербайджаном. Об этом сообщает индийское издание The Hindu.
-
2025-05-20 05:52
Артисты Большого театра (Москва) и Мариинского театра (Санкт-Петербург) выступят в парке имени Туманяна в Ереване. Об этом сообщает мэрия столицы.
-
2025-05-20 05:48
«Зангезурский коридор соединит Турцию и страны тюркского мира». Об этом заявил министр транспорта и инфраструктуры Турции Абдулкадир Уралоглу.