ՇՈՒՐՋ 7 ԱՄԻՍ Է` ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆ ՉՈՒՆԻ. ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ԽՈՍԵԼ Է ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Շուրջ 7 ամիս է` Չինաստանը Հայաստանում դեսպան չունի։ Այս փաստն իր ֆեյսբուքյան էջում արձանագրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը և ներկայացրել այս աննախադեպ երևույթի պատճառները։
«Սա բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում: Բնականաբար սա շատ հստակ մեսիջ է, նման դեպքերում պատահականություններ չեն լինում: Վստահ եղեք, Պեկինն իր դիվանագիտական զինանոցում հարյուրավոր պրոֆեսիոնալներ ունի, որ կարող են հենց այսօր գործուղվել Երևան»,–գրել է նա:
Իսկ որո՞նք են նման մոտեցման պատճառները: Սարգսյանը թվարկել է հետևյալը.
1. Նախ, Հայաստանը, չնայած բարձր մակարդակով տրված հավաստիացումներին, բացարձակ հետաքրքրվածություն չի ցուցաբերում «Ճանապարհ և գոտի» մեգանախագծով և ոչինչ չի անում դրա մաս կազմելու համար: Այս տեսանկյունից չինական մոտեցումը շատ հստակ է` կան պետություններ, որոնք բարեկամաբար են տրամադրված նախագծին, և կան այնպիսինները, որոնք հակադրվում են դրան:
2. Հայաստանը դեռևս շարունակում է մնալ փաստացի գոյություն չունեցող հակաչինական կրոնական ազատության ալյանսի կազմում (չխառնել կրոնական ազատության գագաթնաժողովի հետ), չնայած դրա հիմնադիր, ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն ինքն էր ներկայացնում դրա հակաչինական բնույթը: Փաստացի, ալյանսն ավելի քան 4 տարի է չի գործում, սակայն Հայաստանը շարունակում է ֆորմալ առումով դրա մաս կազմել:
3. Կարևոր է նաև հիշել, որ Հայաստանն այն պետությունն է, որ ընդունել էր Թայվանի էկոնոմիկայի նախարարին, հանձնառություն ունենալով զերծ մնալ Թայվանի պաշտոնյաների հետ որևէ ուղիղ շփումներից: Թայվանի խնդիրը Չինաստանի համար ամենից զգայուն թեման է, և այստեղ նա այլ կարծիք չի հանդուրժում, քան մեկ Չինաստան սկզբունքը:
«Այսքանից հետո, չինացի մեր գործընկերների նման մոտեցումը բավականին տրամաբանական է և հիմնավոր: Գերտերություններին չի կարելի այսպես վերաբերվել»,–եզրափակել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ–ում ավարտել է 2024 թ–ի հուլիսի 11–ից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.