«Հրապարակ». ԵՎՐԱՔՎԵԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ, ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐՈՒՄ ՍԽԱԼՆԵՐ ԵՆ ԹՈՒՅԼ ՏՐՎԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ նախագիծ է ներկայացրել ԱԺ, որ ԱԺ Փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինը բացասական եզրակացություն է տվել։ Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձևակերպումներում սխալներ են թույլ տրվել։
Հեղինակներին բացատրել են՝ ինչ ասել է իրավական ակտ, ինչ ասել է օրենք, և որ իրենց ներկայացրած նախագծով չեն կարող ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անել, քանի որ ԵՄ-ն միջազգային կազմակերպություն է և դրան անդամակցելու ընթացակարգերը սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով։ Փորձագիտական վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ «նախագծով նախատեսվող ձևակերպումները չեն ընկալվում միանշանակ և առաջացնում են տարընթերցումներ»: «Նախագծի բովանդակության և մեր կողմից ներկայացված իրավունքի նորմի հատկանիշների համեմատական վերլուծության արդյունքում ցանկանում ենք արձանագրել, որ Նախագծում նախատեսված չեն վարքագծի պարտադիր կանոններ, որոնք կհամապատասխանեն իրավական նորմերի դասական եռաբաղադրիչ կառուցվածքին, օժտված կլինեն իրավական որոշակիությամբ և կերաշխավորվեն պետական հարկադրանքով:
Օրենքները, որպես նորմատիվ իրավական ակտեր, ուղղված են միայն ու միայն վարքագծի պարտադիր կանոններ նախատեսելուն: Հետևաբար, եթե Նախագիծը չի պարունակում քննարկված հատկանիշներին համապատասխանող վարքագծի կանոններ, ապա խնդրահարույց է նրա՝ «օրենք» բնորոշվելու հարցը»։
Նախագիծն ընդգրկվել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նիստի օրակարգում և կքննարկվի այսօր։ Հանձնաժողովի իշխանական մեծամասնությունը կողմ կքվեարկի նախագծին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.