ԱԳ փոխնախարար․ Հայ-թուրքական սահմանից ևս հնարավոր է ռուսները դուրս գան
Մենք քննարկում ենք մեր իրանցի գործընկերների հետ բոլոր հարցերը, բայց ԱՄՆ պետքարտուղարի նշված հարցը վերաբերվում էր մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որևէ հատուկ զգայուն ասպեկտներին: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել էր, որ խումբ է այցելելու Հայաստան սահմանային անվտանգության հետ կապված, որքանո՞վ է դա առնչվում Իրանին և արդյոք իրանցի գործընկերների հետ քննարկվել է այս հարցը:
Նա նկատեց, որ վերջերս Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այցելել էր Իրան և որևէ մտահոգություն, մտավախություն Իրանի կողմից չի հնչել այդ առիթով. «Կարծում եմ՝ հայտարարությունը, որ հրապարակվել էր, ևս մեկ վկայություն էր մեր սերտ հարաբերությունների և մեր հատուկ համագործակցային հարաբերությունների:
Ես չեմ տեսել որևէ հարց, որ մենք չհասնենք իրանական կողմի հետ համաձայնության, մեր հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են գտնվում և դրա վկայությունը տեսնում ենք, թե վերջին շրջանում այցերի, թե այլ պաշտոնյաների հայտարարություններից ելնելով»,-ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ է նշանակում սահմանային կարողությունների ամրապնդումը, փոխնախարարն ասրձագանքեց. «Միշտ դա իրականացվել էր երրորդ երկրի կողմից, վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկել»:
Նա հավելեց, որ այդ աշխատանքների արդյունքում հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից հնարավոր է առհասարակ ռուս-սահմանապահները դուրս գան. «Իհարկե, իդեալական աշխարհում ամեն մի երկիր պետք է ի վիճակի լինի, վերահսկել իր սահմանները: իսկ այդ աջակցությունը գտնվում է մեր կարողությունների բարձրացմանը համապատասխան փորձառության կիսմամբ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.