Последние новости

Անվտանգ ծառայություն զինվորին․ Հայոց բանակի օրվա առիթով հանրապետական մաղթանք է կատարվել

Հայոց բանակի օրվա առիթով այսօր Մայր տաճարում հանրապետական մաղթանք է կատարվել, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:

Սրբազան արարողությանը ներկա են եղել Մայր աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈւ սպաներ, կուրսանտներ և զինծառայողներ, ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցներ:

«Հայրենիքի անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու փրկարար առաքելությունն իրականացնելու համար յուրաքանչյուր հայորդու ուժ է տալիս հավատն առ Աստված, որ փոխանցվում է մեր սուրբ եկեղեցու միջոցով։ Քրիստոնյա զինվորի համար հայրենասիրությունն Աստծո և մերձավորի հանդեպ սիրո պատվիրանի կատարումն է»,- իր խոսքում նշել է Մովսես վարդապետը։

Նա շնորհավորել է Բանակի օրվա առիթով և զորակցություն մաղթել յուրաքանչյուր զինծառայողի՝ հանուն վաղվա հաղթանակների և ազգային նպատակների իրականացման։

Պատարագի ավարտին Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հանրապետական մաղթանք։ Ներկաներն աղոթք են բարձրացրել առ Աստված՝ հայցելով խաղաղ ու անվտանգ ծառայություն զինվորների համար, ու որ Տերն անսասան պահի պետության սահմանները և իր խնամքի ներքո պահպանի համայն հայ ժողովրդին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ